Թեժ գիծ +37410 511 211

Առաջին տեղաբաշխում

"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017թ. ապրիլի 25-ի N 1/297Ա որոշմամբ գրանցվել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

Թողարկման 1-ին տրանշի տեղաբաշխումը սկսվել է սույն թվականի մայիսի 5-ին և ավարտվել մայիսի 16-ին: Առաջին տրանշով տեղաբաշխվել է 6 000 000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմս:

"ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2017թ մայիսի 23-ի թիվ ՑՊ-012-05/17 որոշման համաձայն, "Կոնվերս Բանկ" ՓԲԸ 100 /Մեկ հարյուր/ ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 24 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի 5.75% տարեկան եկամտաբերությամբ, կիսամյակային վճարմամբ անվանական պարտատոմսերը ցուցակվել են և ընդգրկվել պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակ: Նույն հրամանով թույլատրվել է նաև նշված պարտատոմսերի հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 
Որոշումն ուժի մեջ է մտնում 26.05.2017թ.:

"ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ հարթակներում "Կոնվերս Բանկ" ՓԲԸ թողարկած պարտատոմսերով իրականացված գործարքների մասին հաշվետվությունը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ` http://nasdaqomx.am/am/9/trading/12/market-data

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացնելուց և պատշաճ կերպով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ ներկայացնելուց հետո, սակայն ոչ ուշ քան մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:00-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ -ում բացված 1930043129906501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:

Ծրագրային ազդագիրը հրապարակվել է Բանկի ինտերնետային կայքում 28.04.2017թ:

Ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ, իսկ թղթային տարբերակը` այցելելով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1:

Պարտատոմսերի էական պայմաններ

Թողարկող "Կոնվերս Բանկ" ՓԲԸ
Դաս Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեք 100 ԱՄՆ դոլար
Ընդհանուր ծավալ 6,000,000 ԱՄՆ դոլար
Շրջանառության ժամկետ 24 ամիս
Արժեկտրոնային եկամտաբերություն 5.75%
Արժեկտրոնների վճարման պարբերականություն կիսամյակային
Տեղաբաշխող "Կոնվերս Բանկ" ՓԲԸ

"Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: 

Պարտատոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է ունենալ կամ բացել

  1. արժեթղթերի հաշիվ՝ օրենքով սահմանված կարգով լիցենզավորված Հաշվի օպերատորներից որևէ մեկի մոտ
  2. ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով հաշիվ որևէ բանկում

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ հանդիսանում է հաշվի օպերատոր: Պահանջվող բոլոր հաշիվները հնարավոր է բացել նաև "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ թողարկած պատատոմսեր ձեռք բերող հաճախորդների համար հաշիվները բացվում են անվճար և պարտատոմսի գործողության ընթացքում, առանց սպասարկման վճարի:

Բանկին վերապահված է պարտատոմսերի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:

Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ

 

 

Հաշվիչ

 

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիր

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացում

Թողարկման վերջնական պայմանները

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար

Հատուկ փաթեթ ԱՄՆ դոլարով պարտատոմս ձեռք բերող հաճախորդների համար

ԱՄՆ դոլարով պարտատոմս ձեռք բերող հաճախորդների համար գործում է բանկային պրոդուկտներից օգտվելու հետևյալ հատուկ պայմանները.

  • Բանկի քարտապան հաճախորդներին գործող վճարային քարտից մեկ դասով ավելի բարձր դասի քարտի տրամադրում՝ գործող քարտի տեսակի համար Բանկի հաճախորդների համար սահմանված Բանկի սակագներով և դրույքներով
  • Բանկի ոչ քարտապան հաճախորդներին վճարային քարտի տրամադրում՝ գործող սակագնից 50%-ով նվազեցված սակագնով1
  • Վճարային քարտին վարկային սահմանաչափի տրամադրման հնարավորություն՝ հետևյալ պայմաններով.2
Վարկային սահմանաչափի տեսակ վերականգնվող, առանց արտոնյալ ժամկետի
Վարկային սահմանաչափի արժույթ ԱՄՆ դոլար
Սահմանաչափի մեծություն մինչև գրավադրվող պարտատոմսերի արժեքի 95%
Տարեկան տոկոսադրույք 8.75%
Ժամկետ ոչ ավել, քան մինչև պարտատոմս(եր)ի մարման ժամկետին նախորդող աշխատանքային օրը
  • Բանկի "Կիլիկիա" և "Նոր-Նորք" մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայությունից օգտվելու դեպքում կիրառվում է գործող սակագնից 50%-ով նվազեցված սակագին:
  • Պարտատոմս ձեռք բերող հաճախորդների համար ընթացիկ և խնայողական ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով հաշիվները բացվում են առանց սպասարկման վճարի՝ այն տարիների համար, որոնց ընթացքում հաճախորդն ունեցել է չմարված պարտատոմս:
  • Պարտատոմս ձեռք բերող հաճախորդներին ընձեռնվում է հնարավորություն կնքել ռեպո համաձայնագրեր՝ հետգնման պայմանով՝ իր պարտատոմսերը ժամանակավորապես վաճառելու նպատակով: Ռեպո համաձայնագրի պայմանները սահմանվում են ելնելով գործարքի պահին գործող շուկայական գներից և տոկոսադրույքներից:

1Եթե Պարտատոմս ձեռք բերող անձն իրավաբանական անձ է, ապա վճարային քարտը կարող է ձևակերպվել կազմակերպության տնօրենի և գլխավոր հաշվապահի անունով: Այս դրույթը չի տարածվում Բանկում գործող այլ ակցիաներով քարտերի վրա: 
2Վարկային սահմանաչափը տրամադրվում է, եթե պարտատոմսի վերջնաժամկետին մնացել է ոչ պակաս, քան 30 օրացուցային օր:

Բանկի այն ավանդատուները, որոնք ժամկետից շուտ կդադարեցնեն իրենց ժամկետային ավանդի պայմանագիրը և ամբողջ գումարը կամ գումարի մի մասը կներդնեն Բանկի կողմից թողարկված պարտատոմսերում՝ ավանդային պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում տոկոսագումարի վերահաշվարկ չի կատարվի պայմանով, որ գումարի մասնակի ներդրման դեպքում ավանդի մնացյալ գումարը կվերաներդրվի որպես ավանդ՝ մինչև դադարեցված ավանդի գործողության ժամկետի ավարտը:

Վարկային սահմանաչափի ընդհանրական թերթիկ

Տեղեկատվական ամփոփագրեր