Թեժ գիծ +37410 511 211

Կանայք բիզնեսում/Women in Business

 "Կանայք բիզնեսում"/ "Women in Business"

Վարկը տրամադրվում է ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց` հետևյալ պայմաններով.

Ֆինանսավորման պայմաններ

Շահառուների շրջանակ

Անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը հանդիսանում է շահառու, եթե բավարարում է ստորև ներկայացված պայմաններից որևէ մեկին.

1.   ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի և արժեքի առնվազն 51%-ը տնօրինվում է մեկ կամ մի քանի կանանց կողմից, ովքեր ղեկավարում են կամ ունեն ազդեցություն ընկերության կառավարման, քաղաքականության, ֆինանսական և գործառնական հարցերի վրա, կամ

2.  ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի և արժեքի առնվազն 20%-ը տնօրինվում է մեկ կամ մի քանի կանանց կողմից, և

ա) ընկերությունն ունի առնվազն մեկ կին ղեկավար գործադիրի պաշտոնում (օր. գործադիր տնօրեն, գործառնական տնօրեն, նախագահ, փոխնախագահ կամ այլ գործադիր պաշտոնյա) և

բ) տնօրենների խորհրդի կամ կառավարող հանձնաժողովի առնվազն 30%-ը կանայք են:

Գործունեության ժամկետ

-   Առնվազն 3 ամիս:

-   Մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի չափով` հաշիվների շրջանառությամբ ապահովված վարկերի դեպքում՝ առնվազն 6 ամիս:

Նպատակ

Շրջանառու միջոցների համալրում, հիմնական միջոցների ձեռքբերում, կրեդիտորական պարտքի մարում

Գումար

1,000,000 - 250,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Ժամկետ

-   մինչև 60 ամիս5՝ շրջանառու միջոցների համալրում,

-   մինչև 84 ամիս՝ հիմնական միջոցների ձեռքբերում, կրեդիտորական պարտքի մարում,

-   մինչև 120 ամիս՝ միայն անշարժ գույքի ձեռքբերում:

Տարեկան տոկոսադրույքներն ըստ արժույթների

Արժույթ

Տոկոսադրույք

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Անվանական

hաստատուն

առաջին 36 ամիսների համար՝ 12.25-16.25%,

առաջին 36 ամիսների համար՝ 8.00-11.00%,

առաջին 36 ամիսների համար՝ 6.25-9.25%,

ճշգրտվող

այնուհետև՝ Տ1՝ 2 + Հ3)%

այնուհետև՝ Տ՝ (Բ + Հ)%

այնուհետև` Տ՝ (Բ + Հ)%

Փաստացի

13.23 - 24.00%

8.55 - 19.33%

6.67 - 17.15%%

Անվանական4

hաստատուն

առաջին 36 ամիսների համար՝ 13.00-17.00%,

առաջին 36 ամիսների համար՝ 8.50-11.50,

առաջին 36 ամիսների համար՝ 6.50-9.50%,

ճշգրտվող

այնուհետև՝ Տ՝ (Բ + Հ)%

այնուհետև՝ Տ՝ (Բ + Հ)%

այնուհետև՝ Տ՝ (Բ + Հ)%

Փաստացի5

14.16 - 19.06%

9.17 - 12.73%

7.02 - 10.50%

Հայտի ուսումնասիրության վճար

0

Տրամադրման միանվագ վճար

-     Մինչև 36 ամիս մարման ժամկետով վարկերի համար՝ 0.5%

-     37-60 ամիս մարման ժամկետով վարկերի համար՝ 0.75%

-     61 ամիս և ավել ժամկետայնությամբ վարկերի համար՝ 1%

Վարկային պատմության պահանջներ

1.   Վերջին 12 ամիսների ընթացքում վարկառուն չպետք է ունենա.

-  «ստանդարտ»-ից խիստ դասակարգված պարտավորություն,

-  հանրագումարային 30 և ավել օր ուշացում:

2.  Վերջին 12 ամիսների ընթացքում երաշխավորը չպետք է ունենա.

-  «ստանդարտ»-ից խիստ դասակարգված պարտավորություն,

-  հանրագումարային 12 և ավել օր ուշացում:

-  Ֆինանսավորման համար դիմած հաճախորդին կկցվի անհատական սպասարկման մենեջեր, որը կտրամադրի ֆինանսական խորհրդատվություն:

-  Վարկառուներին կտրամադրվի «Converse Markets» արտարժույթի փոխարկման առցանց հարթակի օգտագործման հնարավորություն:

Ծանոթագրություններ

1 Տ - Ճշգրտվող տոկոսադրույք` հիմքում դրված ցուցանիշները և տոկոսադրույքի ճշգրտման պայմանները ներկայացված են հետևյալ հղմամբ`

https://conversebank.am/u_files/file/2025/Ճշգրտվող%20տոկոսադրույքի%20սահմանման%20և%20հաշվարկման%20կարգ.pdf:

2 Բ - Բազային տոկոսադրույք: Սահմանված Բազային տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում (https://conversebank.am/hy/floating-interest-rates/) և հասանելի են Բանկի տարածքում:

Ամփոփագրի թարմացման ամսաթվի դրությամբ գործող Բազային տոկոսադրույքների մեծություններ. ՀՀ դրամ՝ 7.75%, ԱՄՆ դոլար՝ 4.25%, Եվրո՝ 2.25%:

3 Հ - Հավելադիր՝ հաշվարկվում է առաջին 36 ամիսների համար ֆիքսված անվանական տոկոսադրույքի և Բազային տոկոսադրույքի տարբերության չափով:

4 Միայն երաշխավորություններով կամ երաշխավորությամբ և Բանկի հաշվին առկա դրամական միջոցներով/Ակնկալվող շրջանառությամբ ապահովված՝ մինչև 5,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի չափով վարկերի դեպքում:

5 Տարեկան փաստացի տոկոսադրույքը, բացի Բանկի կողմից սահմանված վճարներից, ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, միասնական տեղեկանքի, նոտարական և գրավի իրավունքի գրանցման:

 Վարկառուի կողմից իրականացվող վճարների ցանկ 

Գրավի առարկայի գնահատում

Անշարժ գույքի դեպքում՝ 18,000 - 360,000 ՀՀ դրամ (կախված տեսակից և մակերեսից)

Շարժական գույքի դեպքում՝ 10,000 - 50,000 ՀՀ դրամ (կախված տեսակից)

Միասնական տեղեկանք

Անշարժ գույքի դեպքում՝ 10,000 ՀՀ դրամ

Շարժական գույքի դեպքում՝ 0

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի գրանցում

Անշարժ գույքի դեպքում՝ 27,000 ՀՀ դրամ

Շարժական գույքի դեպքում՝ 2,000 ՀՀ դրամ

Գրավադրվող գույքի ապահովագրություն

-   Անշարժ գույք՝ 0.12 - 0.45 (պահանջի առկայության դեպքում)

-   Մարդատար մեքենա (Կասկո)՝ 1.9 - 3.2% (որպես տաքսի օգտագործվող՝ 6%)

-   Այլ շարժական գույք (այդ թվում՝ ապրանքանյութական պաշարներ)՝ 0.17 - 2.6%

-   Հատուկ նշանակության շարժական գույք՝ 0.36 - 2.1%

 Տույժեր և տուգանքներ

Բանկի կողմից կարող են կիրառվել հետևյալ տույժերն ու տուգանքները.
1. Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում` ժամկետանց գումարի 0.13%-ի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար - մայր գումար:
2. Մինչև գործողության ժամկետի կեսը վարկի վաղաժամկետ մարման դեպքում՝ վաղաժամկետ մարվող գումարի 5%, այն դեպքում, եթե վաղաժամկետ մարումն իրականացվում է այլ բանկերից վերաֆինանսավորվելու նպատակով:

Մայր գումարի և տոկոսագումարների մարման հաճախականություն և եղանակ

Կատարվում է հետևյալ եղանակներից մեկով.

1. ''Անուիտետային'' (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:
2. ''Զսպանակաձև'' (նվազող ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
3. ''Ճկուն'', որի դեպքում վարկի մայր գումարի մարումները սահմանվում են ֆինանսական հոսքերի դինամիկայից ելնելով, իսկ տոկոսագումարները` ամսական:

Վարկային արձակուրդ

Վարկային արձակուրդ տրամադրվում է, վարկի տրամադրումից հետո` 13 - 48-րդ ամիսների ընթացքում, վարկառուի դիմումի համաձայն` տարեկան առավելագույնը 1 անգամ, 2 ամսվա համար, եթե վարկառուն վերջին 1 տարվա ընթացքում չի ունեցել «ստանդարտ»-ից խիստ դասակարգում և որի` Բանկում ունեցած բոլոր ֆինանսավորումների գծով ժամկետանց օրեր առկա չեն:
Վարկային արձակուրդի ընթացքում վարկառուն չի իրականացնում վարկի մայր գումարի մարում: Չվճարված մայր գումարը ենթակա է վճարման ժամկետի վերջում:

Ապահովում

1. Շարժական կամ անշարժ գույք, երաշխավորություն, Բանկի կողմից ընդունելի այլ ապահովման միջոցներ:
2. Մինչև 5,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի չափով վարկերի դեպքում` որպես ապահովման միջոց կարող են հանդիսանալ նաև միայն.
- առնվազն 2 (երկու) անձի երաշխավորությունը, ընդ որում՝ երաշխավորներից մեկը պետք է ունենա գրանցված աշխատանք կամ իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք,
- առնվազն 1 (մեկ) անձի երաշխավորությունը և տրամադրվող գումարի կրկնապատիկի չափով` Բանկի հաշիվներին առկա դրամական միջոցները (շրջանառություն) կամ ֆինանսավորման դիտարկման դրությամբ այլ բանկերի հաշիվների շրջանառությունը (այսուհետ՝ Ակնկալվող շրջանառություն):

Վարկ/գրավ հարաբերակցություն

Մինչև գրավի գնահատված իրացվելի արժեքի 100%՝ կախված գրավադրվող գույքի տեսակից, նշանակությունից, գտնվելու վայրից, կառուցման/արտադրության տարեթվից, ընդհանուր գրավի կազմում կոնկրետ գրավի առարկայի մասնաբաժնից և ֆինանսավորման առանձնահատկություններից:

Մինչև 5,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի չափով` միայն երաշխավորությամբ կամ հաշվի շրջանառությամբ ապահովված վարկերի այլ պայմաններ

1. Ֆինանսավորումից հետո հաճախորդի գործունեության դադարեցման (այդ թվում` ժամանակավոր) դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կբարձրացվի 4%-ային կետով:
2. Առնվազն 1 անձի երաշխավորությամբ և Բանկի հաշվին առկա դրամական միջոցներով/Ակնկալվող շրջանառությամբ ապահովված վարկերի դեպքում.
2.1. Հաճախորդի ֆինանսական վերլուծություն չի իրականացվում:
2.2. Հաճախորդին ներկայացվող պահանջներ.
- Ֆինանսավորման համար դիմելու պահին առկա է Բանկի կամ այլ բանկի վերջին 12 ամբողջական ամիսների հաշիվների շրջանառություն, և վերջին եռամսյակում առկա չէ զրոյական շարժ:
- Ֆինանսավորման դիտարկման դրությամբ գործող բոլոր ֆինանսավորումների գծով (այդ թվում` այլ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված) և հայցվող նոր ֆինանսավորման ամսական վճարումները չպետք է գերազանցեն վերջին 12 ամբողջական ամիսների միջին զուտ շրջանառության 35%-ը: Ամսական վճարումների հաշվարկը կատարելիս` հիմք է ընդունվում գործող յուրաքանչյուր ֆինանսական պարտավորության, մինչև վերջինիս մարման ժամկետի ավարտը, մարումների հավասարաչափ (անուիտետային) գրաֆիկով հաշվարկը:
3. Գրավային շրջանառությունը հաշվարկելիս` հաշվի չեն առնվում հաճախորդի հաշվին Բանկի կողմից տրամադրված ֆինանսավորումներից, հաշվետիրոջ հաշիվների միջև ներքին փոխանցումներից ձևավորված (այդ թվում` այլ բանկերից), արտարժույթի փոխանակումից, սխալ փոխանցումների և ավել վճարված գումարների վերադարձից, հաշվի մնացորդի նկատմամբ վերագնահատումներից, տոկոսների հաշվեգրումներից ձևավորված մուտքերը, ընդ որում` մուտքերից չեն առանձնացվում անուղղակի հարկերի մասնաբաժինը (ԱԱՀ կրեդիտ, ակցիզային հարկ):
4. Հաշվի զուտ շրջանառությունը հաշվարկելիս` հաշվի չեն առնվում հաճախորդի բանկային հաշվին տրամադրված վարկերի, փոխառությունների ստացման և հետվերադարձման, ներդրումների, հաշվետիրոջ հաշիվների միջև ներքին փոխանցումներից ձևավորված (այդ թվում` այլ բանկերից), առհաշիվ գումարների, վճարային տերմինալների միջոցով հաշվի համալրումների և կանխիկ կատարված մուտքերը (բացառությամբ` եթե հաճախորդի կողմից ներկայացված ֆիսկալ հասույթով հիմնավորվում է տվյալ ժամանակահատվածում կանխիկ դրամական միջոցների մուտքը դրամարկղ և այդ միջոցներով բանկային հաշիվներին փոխանցումները, ինչպես նաև փոխանցման մեկնաբանության մեջ նշվում է պայմանագրային պարտավորությունների կատարման հիմնավորումը), դրամաշնորհների, անհատույց նվիրատվությունների, վնասների փոխհատուցումների, արտարժույթի փոխանակումից, սխալ փոխանցումների և ավել վճարված գումարների վերադարձից ձևավորված, հաշվի մնացորդի նկատմամբ վերագնահատումների, տոկոսների հաշվեգրման և այլ համարժեք ոչ գործառնական կամ եկամուտ չգեներացնող մուտքերը, ընդ որում` մուտքերից չեն առանձնացվում անուղղակի հարկերի մասնաբաժինը (ԱԱՀ կրեդիտ, ակցիզային հարկ):
Ընդ որում, այլ բանկ(եր)ում առկա հաշիվների զուտ շրջանառության հաշվարկման ժամանակ, եթե այն գերազանցում է հարկային հաշվետվություններում (ԱԱՀ, Շրջանառության հարկ, Եկամտային հարկի տարեկան հաշվարկ, Շահութահարկ, ՀԴՄ շրջանառություն) արտացոլված շրջանառությունը, ապա հիմք է ընդունվում հարկային հաշվետվություններում արտացոլված շրջանառությունը:
5. Ֆինանսավորումների տրամադրման ամսին հաջորդող 7-րդ ամսից սկսած` կիսամյակային պարբերականությամբ, ֆինանսավորման գործողության ողջ ժամկետի ընթացքում` Բանկի կողմից իրականացվում է վարկառուի՝ դիտարկման պահին սահմանված ժամանակահատվածում հաշիվներով իրականացված, գրավադրված հաշվի շրջանառության առկայության տեղեկատվական մոնիթորինգ:
6. Մոնիթորինգի արդյունքում, կիսամյակային կտրվածքով, գրավադրված հաշվի շարժի 50%-ը ապահովված չլինելու դեպքում ֆինասավորման տոկոսադրույքը կբարձրացվի 2%-ային կետով:
7. Բանկում գործող ''Կոնվերս Ֆաստ'' (Converse Fast) կամ ''Կոնվերս Ֆաստ Պլյուս'' (Converse Fast Plus) վարկատեսակների շրջանակներում ֆինանսավորումներ ունեցող հաճախորդները չեն կարող օգտվել սույն բաժնով նախատեսված պայմաններով վարկավորումից:

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

• երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
• հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
• առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
• 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
• վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

• ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
• վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Գրավի գնահատում

Գրավադրվող գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի միջոցով: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի արժեքի գնահատման տեղեկատվական նամակը և հաշվետվությունը վավեր են տրման օրվանից 3 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ շուկայում գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:
Ոսկու գրավադրման դեպքում գնահատումն իրականացվում է Բանկի աշխատակցի կողմից:
Առաջնային շուկայից ավտոմեքենայի, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի ու այլ սարքավորումների ձեռքբերման դեպքում որպես գնահատված շուկայական արժեք, հիմք է ընդունվում ձեռք բերման պայմանագրով կամ հաշիվ-ապրանքագրով սահմանված գումարը, իսկ որպես իրացվելի արժեք` շուկայական արժեքի մինչև 90%-ը:

Գնահատող ընկերությունների ցանկ

Գրավադրվող գույքի ապահովագրություն

Բանկը կարող է պահանջել գրավադրվող գույքի ապահովագրություն` ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի առանձնահատկություններից և վարկառուի վարկունակության աստիճանից:
Ապահովագրությունն իրականացվում է առնվազն մնացորդային գումարի չափով` ֆինանսավորման ամբողջ ժամանակահատվածի համար (եթե Բանկի որոշմամբ այլ բան նախատեսված չէ), Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկի միջոցով:

Ապահովագրական ընկերությունների ցանկ

Ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ

ք. Երևան, Հանրապետության փող., 51, 53, տարածքներ 47, 48, 50

(010) 592 121

«ՌԵԳՈ» ԱՓԲԸ

ք. Երևան, Կոմիտասի պող., 62 շ.

(060) 275 757, (098) 560 797

«Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ

ք. Երևան, Հյուսիսային պող. 1

(010) 591 010 

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ

ՀՀ, ք. Երևան 0033, Ավետ Ավետիսյան 116/1 և 116/5 տարածք

(060) 500 060, (010) 543 594

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ

ՀՀ, ք. Երևան 0033, Հր. Քոչար 35/1

(010) 700 800

 Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

• Քաղվածքի տրամադրում մեկ անգամ (անկախ պարբերականությունից)` 0
• Կրկնօրինակի դեպքում1
- Մինչև 1 ամիս վաղեմության՝ 1,800 ՀՀ դրամ
- Երկու ամսից մինչև 1 տարի վաղեմության՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց մինչև 3 տարի վաղեմության` 12,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)` 24,000 ՀՀ դրամ
• Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
• Տեղեկանքներ/գրություններ
Կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար
• Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում
 Ներհանրապետական՝ 500 ՀՀ դրամ
 Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
- Ներհանրապետական՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ
• Գրավադրված անշարժ գույքի հասցեում անձի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
• Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար համաձայնության տրամադրում3` 20,000 ՀՀ դրամ
• Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
• Գրավադրված ավտոմեքենայի հաշվառման վկայագրում փոփոխություն կատարելու համաձայնության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
• Գրավադրված մեքենան վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 8,000 ՀՀ դրամ
• Բանկում գրավադրված շարժական գույքի երկրից դուրս հանելու համաձայնության տրամադրում՝ 12,000 ՀՀ դրամ (գրավադրված յուրաքանչյուր գույքի համար)
• Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
• Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ
_________________________________________
1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Կիրառվում է միայն ֆիզիկական անձանց համար:
4 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Վարկերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

• Ֆինանսավորման դիմում-հայտ:
• Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթեր` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական:
• Բաց բաժնետիրական ընկերության դեպքում՝ տեղեկանք դեպոզիտարիայից բաժնետերերի վերաբերյալ:
• Ընկերության հիմնադիրների, տնօրենի, երաշխավորների, գրավատուների և այլ փոխկապակցված անձանց անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ):
• Հարցումներ կատարելու համաձայնություններ` հայտատուի, երաշխավորների, գրավատուների և այլ փոխկապակցված անձանց:
• Գրավի սեփականության վկայական, գրանցման հիմքեր:
• Գրավի նախնական գնահատման տեղեկատվական նամակ՝ ներկայացվում է մինչև վարկի հաստատումը:
• Գրավի գնահատման հաշվետվություն՝ ներկայացվում է վարկի հաստատումից հետո:
• Հարկային հաշվետվություններ՝ նախորդ տարվա հունվարի 1-ից մինչև ընթացիկ ժամանակահատվածի համար:
• Հարկային միասնական հաշվի քաղվածք` վերը նշված ժամանակահատվածի համար:
• Հարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածք (էլեկտրոնային):
• Համագործակցության պայմանագրեր, լիցենզիաներ, թույլտվություններ (առկայության դեպքում)` կախված գործունեության ոլորտից:
• Գործունեության վայրի վերաբերյալ հիմքեր՝ վարձակալության պայմանագիր, սեփականության վկայական:
• Ֆինանսական տեղեկատվություն`
 նախորդ տարվա սկզբից մինչև ընթացիկ վերլուծության ժամանակահատվածը դրամական հոսքեր,
 նախորդ տարվա սկզբի, վերջի և վերլուծության ժամանակահատվածի դրությամբ
- հաշվեկշիռ,
- դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների բացվածքներ,
- հիմնական միջոցների բացվածքներ:
• Բանկերում գործող հաշիվների քաղվածքներ՝ վերլուծության նախորդ տարվա հունվարի 1-ից մինչև ընթացիկ ժամանակահատվածը:
• Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք՝ ֆինանսավորում ստանալու, գույքի գրավադրման, երաշխավորության տրամադրման վերաբերյալ:
• Գրավի ապահովագրության վկայագրեր (ապահովագրության պահանջի դեպքում` վարկի հաստատումից հետո):
• Տեղեկանք գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (վարկի հաստատումից հետո):
• Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության:

 Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`
• անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝
- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
• վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
• այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
• ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
• չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել ''ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ'' ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում ''Իմ ԱՔՌԱ'' անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է ''ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ'' ՓԲԸ-ի ''Վեճերի լուծման ընթացակարգ''-ով:

Մանրամասները՝ www.abcfinance.am և www.acra.am հղումներում:

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`
• թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
• մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
• նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
• բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
• խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:
 

 

Ուշադրություն

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել տարեկան փաստացի տոկոսադրույքը և վարկի մարումների մեծությունը:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Եթե հայցվող վարկային միջոցները տրամադրվելու են նաև կամ բացառապես Ձեր՝ այլ կազմակերպություններում (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն) գտնվող վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով, ապա սույնով զգուշացնում ենք, որ Դուք պարտավոր եք մարել վերաֆինանսավորումից հետո այդ կազմակերպություններում չմարված տոկոսագումարները, տուժանքը, սպասարկման և այլ վճարները ինքնուրույն, որոնց չկատարման դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում:

 Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե

• Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
• Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունն ապահովում է գրավով,
• Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
• Հայտատուի ներկայացրած փաստաթղթերն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,
• Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

 Որոշման կայացումը տևում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի և վերլուծության ապահովումից հետո առավելագույնը 10 բանկային օր:
 Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
 Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից գրավի իրավունքի վկայականը ստանալուն պես:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:
Վարկի գումարը տրամադրվում է վարկառուին՝ հաշվին մուտքագրման եղանակով:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ''Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին'' ՀՀ օրենքի համաձայն՝ ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
''Էլիտ Պլազա'' բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21


Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
• այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
• այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
• զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
WhatsApp՝ +374 95 511211
 

Թարմացվել է՝ 06.11.2025

 Տեղեկատվական ամփոփագիր 

 Պայմանները մինչ 06․11․2025 

 Պայմանները մինչ 25․09․2025 

 Պայմանները մինչ 14․07․2025