''UBPay'' արագ դրամական փոխանցումների համակարգ
''UBPay''-ը միջազգային արագ դրամական փոխանցման համակարգ է, որի միջոցով ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն կատարել և ստանալ առանց հաշվի բացման փոխանցումներ ՀՀ տարածքում, դեպի ՌԴ և ՌԴ-ից, ինչպես նաև ստանալ փոխանցումներ համակարգի կողմից սպասարկվող այլ երկրներից: Համակարգը հնարավորություն է տալիս կատարել անհասցե և հասցեի նշումով փոխանցումներ:
|
Պայմաններ |
|||
|
Մեկ գործարքի առավելագույն գումար |
5,000,000 ՀՀ դրամ 500,000 ՌԴ ռուբլի 10,000 ԱՄՆ դոլար 10,000 Եվրո |
||
|
Փոխանցումների իրականացման արժույթ |
ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի, ԱՄՆ դոլար, Եվրո |
||
|
Վճարումների իրականացման արժույթ |
ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի, ԱՄՆ դոլար, Եվրո |
||
|
Փոխանցման համարի (գաղտնագրի) նիշերի քանակ |
12-16 |
||
|
Փոխանցման կատարման տևողություն |
Մինչև 10 րոպե |
||
|
«UBPay» համակարգի ինտերնետային կայքի հղում |
|||
|
Սակագներ |
|||
|
Փոխանցումներ իրականացնելիս գանձվում են հետևյալ միջնորդավճարները |
|||
|
ստացման երկիր |
փոխանցման արժույթ |
միջնորդավճար |
|
|
ՀՀ տարածքում |
ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի, ԱՄՆ դոլար և Եվրո |
1% |
|
|
Ռուսաստանի Դաշնություն |
ՌԴ ռուբլի |
1% |
|
|
Կիպրոս, Հունաստան |
Եվրո |
1.5% |
|
|
Ղազախստան |
ԱՄՆ դոլար |
1.8% |
|
|
Ուզբեկստան |
ԱՄՆ դոլար |
2.0% |
|
|
Իսրայել |
ԱՄՆ դոլար |
2.2% |
|
|
Երկարժույթ փոխանցումների դեպքում (երբ ուղարկողի կողմից վճարվող գումարի արժույթը տարբերվում է ստացման արժույթից, այսինքն՝ համակարգի կողմից իրականացվում է փոխարկում)՝ 0%՝ անկախ գումարից: |
|||
|
- Ստացման գործարքի դեպքում լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում: - Միջնորդավճարի գումարը գանձվում է միայն ՀՀ դրամով, այլ արժույթով ներկայացնելու դեպքում իրականացվում է արտարժույթի փոխանակում՝ հիմք ընդունելով գործարքի կատարման պահին համապատասխան արժույթի համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքը: |
|||
Ուղարկված փոխանցումների չեղարկում, վավերապայմանների փոփոխություն
1. Կատարված դրամական փոխանցումը հնարավոր է չեղարկել կամ ստացողի վավերապայմանները փոփոխվել փոխանցողի պահանջով, նրա գրավոր դիմումի հիման վրա: Փոխանցման վավերապայմաններից կարելի է փոփոխել միայն ստացողի անունը, ազգանունը և հայրանունը:
2. Գործարքի չեղարկումը դրամական փոխանցման ուղարկման (Send-money) պահից 24 ժամվա ընթացքում նախաձեռնվելու դեպքում վերադարձվում է նաև միջնորդավճարը, իսկ հաջորդող ժամանակահատվածում միջնորդավճարը վերադարձվում է այն դեպքում, երբ փոխանցման վճարումը հասցեատիրոջը հնարավոր չէ իրականացնել համակարգային խնդիրների պատճառով:
3. Գործարքի չեղարկումը կարող է տևել մինչև 3 աշխատանքային օր:
Սահմանաչափեր և սահմանափակումներ
Յուրաքանչյուր փոխանցողը/ստացողը 30 օրացուցային օրվա ընթացքում կարող է իրականացնել 20,000,000 ՀՀ դրամ, 50,000 ԱՄՆ դոլար/և Եվրո, 5,000,000 ՌԴ ռուբլին չգերազանցող գործարքներ։
Ծառայության մատուցման վայր
''UBPay" արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով կարող եք կատարել և ստանալ փոխանցումներ Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակում և մասնաճյուղերում, բացառությամբ "Ավիացիա" և "Շիրակ" մասնաճյուղերի:
Պահանջվող փաստաթղթեր և տեղեկատվություն
|
Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է |
|
|
1 |
Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ |
|
2 |
Նշել ստացողի երկիրը, քաղաքը և ստացողի անուն ազգանունը |
|
Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է |
|
|
1 |
Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ |
|
2 |
Նշել փոխանցման համարը (գաղտնագիրը), արժույթը և գումարի չափը: |
|
Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որում նշված կլինեն գումարի չափը, արժույթը, փոխանցման գաղտնագիրը և այլ վավերապայմաններ: Անվտանգության նկատառումներից ելնելով խորհուրդ է տրվում գաղտնագիրը տրամադրել միայն փոխանցումը ստացողին: |
|
|
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ տեղեկություն և փաստաթղթեր |
|
|
«UBPay» համակարգի սպասարկման երկրների ցանկ |
||
|
Հ/հ |
Հայերեն անվանում |
Անգլերեն անվանում |
|
1 |
Իսրայել |
Israel |
|
2 |
Կիպրոս |
Cyprus |
|
3 |
Հայաստան |
Armenia |
|
4 |
Հունաստան |
Greece |
|
5 |
Ղազախստան |
Kazakhstan |
|
6 |
Ռուսաստան |
Russia |
|
7 |
Ուզբեկստան |
Uzbekistan |
Տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ
Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ
|
Ուշադրություն |
|
Ոչ աշխատանքային օրերին և ժամերին ուղարկված հայտերը կմշակվեն աշխատանքային օրերին: |
|
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին: |
|
Առանձին դեպքերում, հիմնվելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի, Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) և թղթակից բանկերի պահանջների վրա, Բանկը կարող է սահմանափակել և/կամ չիրականացնել ծառայության մատուցումը: |
|
Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ սահմանված կարգով ծանուցելով այդ մասին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով: |
|
Բանկը պատասխանատվություն չի կրում. - Հաճախորդի կողմից տրված թերի կամ սխալ տվյալներով հանձնարարականների հետևանքով առաջացած ուշացումների, սխալների և վնասների համար: - Բանկից դուրս տեղի ունեցած հաղորդակցման ուղիների աշխատանքի խափանման պատճառով առաջացած ուշացումների և վնասների համար: - Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության, այդ թվում՝ տարերային աղետների, համաճարակների, գործադուլների, շրջափակումների, հեղաշրջումների, ռազմական գործողությունների, հեղափոխությունների, օրենսդրության մեջ փոփոխությունների, պետական մարմինների որոշումների հետևանքով առաջացած ուշացումների, վնասների, կորուստների համար: |
Ձեր ֆինանսական տեղեկատուն
"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/dramakan-poxancumner:
Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ ''Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին'' ՀՀ օրենքի համաձայն՝ ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
''Էլիտ Պլազա'' բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կապ Բանկի հետ
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
• այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
• այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
• զանգահարել (+374 10) 511 211 հեռախոսահամարով
WhatsApp՝ +374 95 511 211
Թարմացվել է 03.09.2025