Թեժ գիծ +37410 511 211

MONEY BOX նպատակային կուտակային հաշիվ

 ''MONEY BOX'' նպատակային կուտակային հաշիվ

''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) Converse Mobile հավելվածի օգտատեր ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է ''MONEY BOX'' նպատակային կուտակային հաշվի (այսուհետ՝ Հաշիվ) բացում՝ խնայողությունների նպատակով:

Հաշվի տեսակ

Կուտակային

Արժույթ

ՀՀ դրամ

Բացման վճար

0 ՀՀ դրամ

Հաշվին գումարի մուտքագրում1

Converse Mobile հավելվածի «Վճարումներ» բաժնից կատարված յուրաքանչյուր գործարքի գումարը կլորացվում է մինչև հաճախորդի կողմից նախապես ընտրված սահմանաչափը՝ 100 ՀՀ դրամ կամ 1,000 ՀՀ դրամ, և գումարի դրական տարբերությունը մուտքագրվում է Հաշվին:

Հաշվի միջոցների օգտագործման ուղղությունները և կարգը

Հաճախորդը կարող է ցանկացած ժամանակ օգտագործել Հաշվի միջոցները՝ փոխանցելով սեփական հաշիվների միջև՝ Converse Mobile հավելվածում համապատասխան քայլերի հաջորդականությամբ, որից հետո Հաշվի միջոցները, այդ թվում՝ կուտակված տոկոսները, փոխանցվում են հաճախորդի կողմից ընտրված հաշվին, և Հաշիվը փակվում է:

Հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք2

Մնացորդը մինչև 50 մլն ՀՀ դրամ կազմելու դեպքում

Մնացորդը 50 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում

5%

0.1%

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

5.09%

0.1%

Այլ պայմաններ

-  Կուտակման հնարավորության ակտիվացումն ու ապաակտիվացումը. Հաշվի բացումը, Հաշվին մուտքագրված միջոցների օգտագործումը և Հաշվի փակումը իրականացվում է հաճախորդի կողմից՝ միայն Converse Mobile հավելվածի միջոցով։

-  Հաճախորդը կարող է ունենալ «Խնայողություններ» նպատակով գործող միայն մեկ Հաշիվ:

Ծանոթագրություններ

1Հաշվին գումարի մուտքագրում այլ եղանակով հնարավոր չէ։

2Դրական մնացորդի դիմաց տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին մուտք լինելու օրվանից մինչև հաճախորդին վերադարձնելու կամ հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը, հաշվարկված տոկոսների հաշվեգրումը կատարվում է եռամսյակին հաջորդող առաջին հինգ բանկային օրվա ընթացքում։

Հղումներ

Ծառայության չներկայացված այլ սակագներ և պայմաններ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության ստանդարտ դրույթների, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներում.

Բանկային հաշիվներ` https://conversebank.am/hy/open-account/

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հիմնական պայմաններ` https://conversebank.am/hy/Basicconditions/

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները կանոնավոր վերաներդրվեին ավանդի տեսքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ''Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը'' Կանոնակարգ 8/02''-ով սահմանված բանաձևը.
APY=(1+r/ո)ո-1,
որտեղ`
• APY - տարեկան տոկոսային եկամտաբերություն
• r - տարեկան պարզ տոկոսադրույք
• ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականություն

 

Ուշադրություն

Վճարման/հաշվեգրման ենթակա տոկոսներից գանձվում է եկամտային հարկ 10% դրույքաչափով

Տոկասների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմանների դեպքում`
 

Հաշվետու ժամանակահատված

01.04 – 01.07.2025թ.

Հաշվետու ժամանակահատվածի սկզբի հաշվին մնացորդ

50,000 ՀՀ դրամ

Կուտակումներ

5 օր անց՝ 5,000 ՀՀ դրամ, 9 օր անց 1,000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույք

5%

Եկամտային հարկ

10% տոկոսային եկամտից

Հաշվարկված տոկոսագումարի հաշվեգրում

եռամսյակային

 

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ`

Մեկ օրվա տոկոսային եկամուտ` նախքան կուտակումը
50,000 (հաշվի մնացորդ) x 5/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 6.85
Մեկ օրվա տոկոսային եկամուտ` առաջին կուտակումից հետո
55,000 (հաշվի մնացորդ) x 5/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 7.53
Մեկ օրվա տոկոսային եկամուտ` հաջորդ կուտակումից հետո
56,000 (հաշվի մնացորդ) x 5/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 7.67
Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում հաշվարկված և հաշվեգրված տոկոսագումար
5 x 6.85 + 4 x 7.53 + 7.67 x 82 = 693.42 - 10% = 624.08 (հարկումից հետո)

Յուրաքանչյուր հաջորդ կուտակումից/հաշվեգրումից հետո մեկ օրվա տոկոսային եկամուտն աճում է:
Եռամսյակը մեկ անգամ այդ ժամանակահատվածում հաշվարկված տոկոսագումարը հաշվեգրվում է հաշվի մնացորդին:

01.07.2025թ. հաշվի մնացորդը կկազմի (սկզբնական գումար + կուտակում + տոկոսագումարներ հարկումից հետո)՝ 56,624.08 ՀՀ դրամ

Հաշվարկված գումարները կլորացվում են մինչև մեկ հարյուրերորդական:
 

Ուշադրություն

Հաշվեգրման ենթակա տոկոսների դիմաց գանձվում է եկամտային հարկ 10% դրույքաչափով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Առանձին դեպքերում, հիմնվելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի, Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) և թղթակից բանկերի պահանջների վրա, Բանկը կարող է սահմանափակել և/կամ չիրականացնել ծառայության մատուցումը:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում:

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

 

Փաստաթղթերի տրամադրում առձեռն` Բանկի տարածքում (ներառյալ ԱԱՀ)

Հաշվի քաղվածք, հաշվի շարժի վերաբերյալ տեղեկատվություն1

ü ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով քաղվածքի տրամադրում՝ 0 ՀՀ դրամ

ü ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրված քաղվածքների՝ հաճախորդի ցանկությամբ հավելյալ տրամադրում վերջինիս նախընտրելի եղանակով և նախընտրելի ժամանակահատվածի համար (յուրաքանչյուր ժամանակահատվածի համար մեկ անգամ)՝ 0

ü Նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի՝

- Մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ

- 3 տարի և ավելի վաղեմության՝ 3,000 ՀՀ դրամ (Բանկում պահպանված լինելու դեպքում)

Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք՝ ընթացիկ և հաշվարկային հաշիվների վերաբերյալ, բացառությամբ՝ սնանկ ճանաչված հաճախորդների

Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2

5 000 ՀՀ դրամ

Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում

3 000 ՀՀ դրամ

Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա

3,000 ՀՀ դրամ

Կատարված գործարքների վերաբերյալ տեղեկանքներ/գրություններ

Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող

3 000 ՀՀ դրամ

1 ամսից ավելի վաղեմություն ունեցող

5 000 ՀՀ դրամ

Փաստաթղթերի, գործարքի կատարման հիմքերի և փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող

1 800 ՀՀ դրամ

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող

3 000 ՀՀ դրամ

Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող

12 000 ՀՀ դրամ

Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի առաքում (ներառյալ ԱԱՀ)

Ներհանրապետական

0

Միջազգային

Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում

Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության սահմանած սակագին

Այլ դեպքերում

Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության սահմանած սակագին + 1,500 ՀՀ դրամ

Պատվիրակված առաքման ծառայության միջոցով

Ներհանրապետական

3,000 ՀՀ դրամ

Միջազգային

Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության սահմանած սակագին + 5,000 ՀՀ դրամ

1 Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:

2 Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու դրույթից:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Ծառայությունը տրամադրվում է Converse Mobile հավելվածի միջոցով՝ փաստաթղթերի ներկայացման պահանջ առկա չէ:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Բացի այդ, պայմանագրի գործողության ընթացքում, էլեկտրոնային կապի միջոցով կամ Ձեր ընտրությամբ` այլ եղանակով (օրինակ՝ փոստային կապ, Բանկի տարածքում՝ առձեռն, և այլն), Բանկը Ձեզ կտրամադրի ծառայության ընդհանուր պայմանների և այլ վճարների, հաղորդակցման կարգի, պայմանագրից բխող իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության վրա ուղղակի ազդեցություն ունեցող իրավական ակտերի և այլ հանգամանքների փոփոխության, ներառյալ` վարկային բյուրո տվյալների փոխանցման մասին:

''Ձեր ֆինանսական տեղեկատուն''

''Ձեր ֆինանսական տեղեկատուն'' ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/avand:

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
(Կիրառելի է ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում)

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

16 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

7 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավելի է

16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է

7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացի 15 (''Էլիտ Պլազա'' բիզնես կենտրոն)
Հեռախոս՝ +374 10 583514

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ''Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին'' ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
''Էլիտ Պլազա'' բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝
[email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21


Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
• այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
• այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
• զանգահարել (+374 10) 511 211 հեռախոսահամարով
WhatsApp՝ +374 95 511 211
Skype՝ conversebank-callcenter

Տեղեկատվական ամփոփագիր                                                                                               Թարմացվել է 09.12.2024թ.