Թեժ գիծ +37410 511 211

Կորպորատիվ պարտատոմսեր

 

"ՄԵԴԻՔԱԼ" ՍՊԸ (ՀԱՅԲՐԻԴ) ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

 "Մեդիքալ" ՍՊԸ կողմից թողարկվելու են ՀՀ դրամով պարտատոմսեր:

 Պարտատոմսերի վերաբերյալ Ամփոփագրի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել սեղմելով այստեղ, իսկ թղթային տարբերակը՝ ձեռք բերել, այցելելով "Մեդիքալ" ՍՊԸ գրասենյակ ք. Երևան, 0009, Վերին Անտառային 138/3 հասցեով և "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեով:

Թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2024 թվականի փետրվարի 27-ից՝ ժամը 09:30-ից մինչև 2024 թվականի ապրիլի 26-ը՝ ժամը 16:30-ն:

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ մոբայլ հավելվածով, պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականները  [email protected]  և  [email protected]  էլ.փոստին ուղարկեով կամ Բանկի մասնաճյուղային ցանց այցելելով:

"Մեդիքալ" ՍՊԸ այս թողարկման պարտատոմսերը չեն ցուցակվելու Հայաստանի Ֆոնդային Բորսայում: Պարտատոմսերից ստացված եկամուտը ենթակա է հարկման համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի:
 

                                                        Պարտատոմսերի էական պայմանները

Թողարկող

"Մեդիքալ" ՍՊԸ

Դաս

անվանական արժեկտրոնային

Անվանական արժեք

10,000 ՀՀ դրամ

Ընդհանուր ծավալ

100,000,000 ՀՀ դրամ

Մարման ժամկետ

36 ամիս

Մարման ամսաթիվ

2027թ. Փետրվարի 27

Արժեկտրոն

13%

Արժեկտրոնների վճարման պարբերականություն

կիսամյակային

Արժեկտրոնների վճարման օրերը

2024թ. Օգոստոսի 27
2025թ. Փետրվարի 27
2025թ. Օգոստոսի 27
2026թ. Փետրվարի 27
2026թ. Օգոստոսի 27
2027թ. Փետրվարի 27

Տեղաբաշխման սկիզբ

2024թ. Փետրվարի 27

Տեղաբաշխման ավարտ

2024թ. Ապրիլի 26

Ձեռք բերման նվազագույն քանակ

10 հատ

Տեղաբաշխող

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ

Հաշվիչ

Ամփոփագիր 

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար