Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Կոնվերս Բանկը՝ Հայկական անիմացիայի 75- ամյակին նվիրված բացօթյա ցուցադրումների հովանավոր

14.08.2013 - Կոնվերս Բանկն իր հիմնական գործունեությանը զուգահեռ մշտապես ձգտում է մասնակցել երկրի մշակութային արժեքների պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը: “Մշակութային երկխոսությունները” Բանկի համար արդեն դարձել են բարի ավանդույթ: Առաջիկայում Կոնվերս Բանկի և “ՌԵԱՆԻՄԱՆԻԱ” միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպիչների համատեղ ջանքերով կանցկացվեն հայկական անիմացիայի 75-ամյակին նվիրված ֆիլմերի բացօթյա ցուցադրումներ, որոնք տեղի կունենան օգոստոսի 17-ից հոկտեմբերի 31–ը՝ յուրաքանչյուր շաբաթ երեկո, Երևանի Սիրահարների այգու Ռոբերտ Պողոսյանի ամֆիթատրոնում: Այցելուները հնարավորություն կունենան վայելելու հայկական անիմացիայի վարպետների ճանաչված ու սիրված ֆիլմերը: Այդ ընթացքում՝ հոկտեմբերի 26-ին կմեկնարկի նաև «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնը, որը կընթանա մինչև հոկտեմբերի 31-ը: Հայ անիմատորների հետ մեկտեղ փառատոնին հրավիրված են մասնակցելու արտերկրի անիմացիոն արվեստի առաջատար մասնագետները:

Շախմատային երկխոսություն Կոնվերս Բանկում

11.03.2013 - Կոնվերս բանկը շարունակում է իր արդեն ավանդույթ դարձած "երկխոսությունների" շարքը: Հերթական "Շախմատային երկխոսություևն" այս անգամ տեղի ունեցավ ս.թ. մարտի 10-ին, TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Քաջալերելով երիտասարդ սերնդի զարգացմանն ուղղված ցանկացած ջանք, Կոնվերս Բանկը, միտում ուներ "շախմատային երկխոսությունը" հասանելի դարձնել ոչ միայն իր անձնակազմի և շախմատասեր հաճախորդների, այլև TUMO-ի առաջադեմ ուսանողների համար: Ի նպաստ երկխոսության նպատակային իրականացման, միաժամանակյա խաղին մասնակցում էին նաև Գյումրիի շախմատի դպրոցի սաները: Շնորհիվ TUMO-ի սաների նախաձեռնողական և ստեղծագործ ջանքերի, խաղի ողջ ընթացքը հեռարձակվեց on-line կարգով, և TUMO-ի Դիլիջանի մասնաճյուղի ուսանողները ևս հնարավորություն ստացան առցանց մասնակցելու խաղին: Մրցույթին մասնակցում էին նաև Կոնվերս Բանկի շախմատասեր հաճախորդները, որոնք խաղի մասին տեղեկացել և մասնակցելու ցանկություն էին հայտնել Բանկի Facebook-ի էջի միջոցով:

Էքստրեմալ երկխոսություն Կոնվերս Բանկում

01.08.2012 - Կոնվերս Բանկի հովանավորությամբ ՛՛Ադրենալին՛՛ էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիայի ամենագնացները մեկնեցին մասնակցելու Պյատիգորսկ քաղաքում կայանալիք ՛՛Լեդնիկովիյ Պերիոդ 2012՛՛ համառուսական Jeep-փառատոնին: Կոնվերս Բանկն իր 2012թ. հովանավորչական քաղաքականության շրջանակներում մեծ ուշադրություն է դարձնում սպորտի աջակցմանը՝ մասնավորապես շախմատի մրցաշարերին հայ շախմատիստների մասնակցությանն ու քաջալերմանը: Էքստրեմալ մարզաձևերի զարգացմանն ուղղված աջակցությունը նոր մոտեցում է: Լինելով վստահելի, թափանցիկ և համարձակ բանկ՝ Կոնվերս Բանկը մշտապես պատրաստ է աջակցել նորանոր տաղանդների և չեմպիոնների բացահայտմանն ու կայացմանը: Բանկը խոստանում է, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:

Մշակութային երկխոսություն Արթուր Սարգսյանի հետ

Մշակութային երկխոսություն Արթուր Սարգսյանի հետ

12.07.2012 - Ս.թ. հուլիսի 12-ին “Դալան” արվեստի սրահում տեղի ունեցավ ժամանակակից գեղանկարիչ Արթուր Սարգսյանի ինքնատիպ գործերի նոր ալբոմի շնորհանդեսը և գեղանկարչի աշխատանքների ցուցահանդեսը՝ Կոնվերս Բանկի հովանավորությամբ: Շնորհանդեսին ներկա էին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարեզ Ռիվերան, միջազգային գրոմայստեր Լևոն Արոնյանը, հայ անվանի արվեստագետներ, օտարերկրյա հյուրեր: Ծագումով գյումրեցի Արթուր Սարգսյանն ապրում և ստեղծագործում է Երևանում: Արթուր Սարգսյանն այն գեղանկարիչներից է, ով գրեթե ամեն տարի ստանում է անհատական ցուցահանդեսների հրավերներ աշխարհի տարբեր երկրներից: Որպես ժամանակակից գեղանկարչի նրան ճանաչում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում:

Կոնվերս Բանկի աջակցությամբ “Եթե բոլորը…” ֆիլմը ցուցադրվեց Լեռնային Ղարաբաղում

Կոնվերս Բանկի աջակցությամբ “Եթե բոլորը…” ֆիլմը ցուցադրվեց Լեռնային Ղարաբաղում

03.05.2012 - "Կոնվերս բանկի" հովանավորությամբ և ԼՂՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 26-ին Ստեփանակերտում՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում կայացավ ՀՀ անկախության եւ բանակի ստեղծման 20-ամյակին նվիրված "Եթե բոլորը..." ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանի տեղեկացմամբ՝ այն "Թիմ" փրոդաքշնի եւ Ազգային կինոկենտրոնի համատեղ արտադրությունն է, որը ստեղծվել է ՀՀ նախագահի բարձր հովհանու ներքո, ԼՂՀ նախագահի, ՀՀ պաշտպանության եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ: Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն է, Ֆիլմում հանդես են գալիս Եկատերինա Շիտովան, Վահագն Սիմոնյանը, Մհեր Լեւոնյանը, Կարեն Ջանգիրովը եւ այլ դերասաններ: Ֆիլմը Երեւանից և Ստեփանակերտից բացի ցուցադրվել է նաև Փարիզում, իսկ շուտով նախատեսվում է մասնակցություն նաև Մոսկվայում կայանալիք 34-րդ միջազգային կինոփառատոնին: