Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Մի հաջողության պատմություն. բացօթյա մարզումներ եւ նոր մշակույթի ձեւավորում

07.07.2021

Յուրաքանչյուր շաբաթ Street Work out-ի Հայաստանյան ֆեդերացիան բացoթյա մարզանք է կազմակերպում այն համայնքների բնակիչների համար, որտեղ պրոֆեսիոնալ մարզահրապարակներ կան: Ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով, նպատակը առողջ ապրելակերպի հանրայնացումն է, նոր մշակույթի ձեւավորումը:


"Այսպիսի 10-ը խաղահրապարակ կա Հայաստանում : Դրանցից 5-ը՝ Երեւանում, Գյումրիում, Մեծամորում, Նոր Հաճնում եւ Արցախում, կառուցվել են Կոնվերս բանկի աջակցությամբ՝ Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Այսօր այդ խաղահրապարակները մարդկանց հանգստի սիրելի վայրերից են: Հատկապես ոգեւորիչ է երեխաների եւ դեռահասների հետաքրքրությունը այստեղ մարզումների նկատմամբ",-ասում է նա:


Բացօթյա մարզանքների, Կոնվերս բանկի հետ Street Work out-ի Հայաստանյան ֆեդերացիայի համագործակցության մասին տեսանյութը այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=Si7Sg5KLumY
 

← Վերադառնալ ցուցակին