Երկրորդ ինքնաթիռը Հայաստան է տեղափոխել բժշկական պարագաներ, սարքավորումներ
14.04.2020
Ապրիլի 15-ին հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը:
Խմբաքանակը ձեռք է բերվել Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների` Կոնվերս Բանկ ՓԲԸ, Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ, Կարաս Վայնս,
և այլ դոնորների կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով:
Հայաստան են բերվելավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական հագուստ,
24 000 բժշկական դիմակ,20 000 KN95 պաշտպանիչ դիմակ,
101 հեռահար ջերմաչափ,բժշկական գործիքներ,բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:
Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ: