Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Կոնվերս Բանկում հրաժարվում են պլաստիկի օգտագործումից

15.01.2020

Կոնվերս Բանկը մտադիր է առաջիկայում ամբողջապես հրաժարվել պլաստիկի օգտագործումից՝ դառնալով նման նախաձեռնությամբ հանդես եկած առաջին ֆինանսական կառույցը Հայաստանում: Այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են վերջերս՝ Բանկի Գլխամասում և Հաճախորդների սպասարկման գրասենյակում, որտեղ պլաստիկ բաժակների փոխարեն ներկայում օգտագործվում են թղթից բաժակներ, թափոնի տեսակավորում է իրականացվում: Օգտագործումից հետո թափոնը վերամշակման է ենթարկվում:

"Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախագծերը մշտապես Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում են և հանդիսանում են Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Նշված ծրագրի իրականացման շրջանակում աստիճանաբար պլաստիկ բաժակների օգտագործումը կդադարացվի նաև Բանկի մասնաճյուղերում, իսկ գործընկեր ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ կազմակերպությունը կզբաղվի աղբի տեսակավորմամբ, վերամշակմամբ ու կրկնակի օգտագործման հարցերով",-ասել են Կոնվերս Բանկում:
Բանկը կարևորում է նաև իր գործընկեր համայնքներում միջավայրի պաշտպանության անհրաժեշտությունը : Այսօր քննարկվում է այդ բնակավայրերում աղբի տեսակավորման և վերամշակման հնարավորությունների ստեղծմանը աջակցության հարցը: 

← Վերադառնալ ցուցակին