"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՀՀ ԴՐԱՄՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկվել են ՀՀ դրամով պարտատոմսեր:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 08/04/2022թ. N 1/154Ա որոշման համաձայն գրանցվել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
Ծրագրային ազդագիրը հրապարակվել է Բանկի ինտերնետային կայքում 13/04/2022թ:
Ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել սեղմելով այստեղ, իսկ թղթային տարբերակը՝ ձեռք բերել, այցելելով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1:
Թողարկման դրամային տրանշի տեղաբաշխումը սկսվել է 2022 թվականի ապրիլի 18-ին և ավարտվել 2022 թվականի հուլիսի 20-ին: Այս տրանշով տեղաբաշխվել է 2,000,000,000 ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմս:
Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ Գլխավոր տնօրենի 17 օգոստոսի 2022թ. NՑՊ-026-08/22 որոշման համաձայն, "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված և տեղաբաշխված ՀՀ դրամով պարտատոմսերը ընդգրկվել են Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ հիմնական Abond ցուցակում:
Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի օգոստոսի 22-ից:
Պարտատոմսերի շուկա ստեղծողն է "ԱՐԴՇԻՆԲԱՆԿ" ՓԲԸ-ն :
Պարտատոմսերի էական պայմաններ
Թողարկող | "Կոնվերս Բանկ" ՓԲԸ |
Դաս | Անվանական արժեկտրոնային |
Անվանական արժեք | 50,000 ՀՀ դրամ |
Ընդհանուր ծավալ | 2,000,000,000 ՀՀ դրամ |
Շրջանառության ժամկետ | 24 ամիս |
Արժեկտրոնային եկամտաբերություն | 10% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն | կիսամյակային |
Տեղաբաշխող | "Կոնվերս Բանկ" ՓԲԸ |
"Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ:
Տեղեկացնում ենք, որ 01.03.20թ.-ից ուժի մեջ է մտել Հարկային Օրենսգրքի փոփոխված տարբերակն, ըստ որի Բանկի կողմից թողարկած պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտից ֆիզիկական անձանց համար 10% եկամտային հարկ, իսկ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար՝ 10% շահութահարկ չի գանձվելու:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիր
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ընթացքում