"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 26/03/2021թ. N 1/170Ա որոշման համաձայն գրանցվել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
Ծրագրային ազդագիրը հրապարակվել է Բանկի ինտերնետային կայքում 01.04.2021թ:
Ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ, իսկ թղթային տարբերակը` այցելելով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1:
Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի 04/06/2021 N 1/308Ա Որոշման հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021 թվականի մարտի 26-ի թիվ 1/170Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրի լրացումը: Լրացման էլետրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ:
Թողարկման դրամային տրանշի տեղաբաշխումը սկսվել է 2021 թվականի ապրիլի 20-ին և ավարտվել 2021 թվականի հուլիսի 19-ին: Այս տրանշով տեղաբաշխվել է 10,000,000,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմս:
Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ Գլխավոր տնօրենի 11 օգոստոսի 2021թ. NՑՊ-030-08/21 որոշման համաձայն, "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված և տեղաբաշխված ՀՀ դրամով պարտատոմսերը ընդգրկվել են Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ հիմնական Abond ցուցակում:
Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի օգոստոսի 16-ից:
Պարտատոմսերի շուկա ստեղծողն է "ԱյԴի Բանկ" ՓԲԸ-ն:
Պարտատոմսերի էական պայմաններ
Թողարկող | "Կոնվերս Բանկ" ՓԲԸ |
Դաս | Անվանական արժեկտրոնային |
Անվանական արժեք | 100 ԱՄՆ դոլար |
Ընդհանուր ծավալ | 10,000,000 ԱՄՆ դոլար |
Շրջանառության ժամկետ | 36 ամիս |
Արժեկտրոնային եկամտաբերություն | 5.25% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն | կիսամյակային |
Տեղաբաշխող | "Կոնվերս Բանկ" ՓԲԸ |
"Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ
Տեղեկացնում ենք, որ 01.03.20թ.-ից ուժի մեջ է մտել Հարկային Օրենսգրքի փոփոխված տարբերակն, ըստ որի Բանկի կողմից թողարկած պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտից ֆիզիկական անձանց համար 10% եկամտային հարկ, իսկ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար՝ 10% շահութահարկ չի գանձվելու:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիր
Պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացում
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում