Համաձայնություն

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. սեպտեմբերի 29-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 1578-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունները՝ սույնով տալիս եմ համաձայնությունս «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Բանկ)՝ իմ անվամբ գործող բոլոր հիփոթեքային վարկերի գծով հաշվետու եռամսյակի ընթացքում վճարված տոկոսների և անհրաժեշտության դեպքում իմ վերաբերյալ բանկային, անձնական, այդ թվում` անձը նույնականացնող տվյալների մասին տեղեկությունները ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեին (ՊԵԿ)-ին տրամադրել ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով։

Սույնով հաստատում եմ, որ սույն փաստաթղթով տրվող համաձայնության բովանդակությունն ինձ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է, հանդիսանում է իմ ազատ կամքի դրսևորումը, որով և տալիս եմ իմ համաձայնությունը հետևյալին.

  • Բանկի կողմից իմ գործող համապատասխան հիփոթեքային վարկերի գծով վճարված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքների տրամադրում ՀՀ ՊԵԿ-ին

  • Բանկի կողմից այդ տեղեկանքներում առկա տեղեկությունների, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրում ՀՀ ՊԵԿ-ին

Անձնական տվյալներ



+374


Անձնական տվյալների փոփոխության համաձայնագիր

Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը փոփոխել/լրացնել Բանկում առկա/բացակայող ինձ պատկանող էլ. փոստի հասցեն՝ ըստ իմ կողմից լրացված սույն էլ. փոստի տվյալների:
Գիտակցում եմ, որ այսուհետ ինձ հասցեագրված Բանկի հաղորդագրությունները, որոնք ուղարկվում են/էին էլեկտրոնային եղանակով, համարվելու են ինձ տրամադրված դրանք սույն/նշված էլ. փոստի հասցեով Բանկի կողմից ուղարկվելու դեպքում: Սույնով նաև հայտարարում եմ, որ վերոնշյալ տվյալների փոփոխության և նոր տվյալներով հաղորդակցությունը շարունակելու կապակցությամբ որևէ վեճ Բանկի հետ չեմ ունենա: