Թեժ գիծ +37410 511 211

ԱՄՆ դոլարով պարտատոմսեր

"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 29/03/2019թ. N 1/180Ա որոշման համաձայն գրանցվել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

Թողարկման դոլարային տրանշի տեղաբաշխումը սկսվելու է սույն թվականի ապրիլի 15-ին և ավարտվելու է սույն թվականի սեպտեմբերի 16-ին: Այս տրանշով տեղաբաշխվելու է 10,000,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմս:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացնելուց և պատշաճ կերպով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ ներկայացնելուց հետո, սակայն ոչ ուշ քան մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ -ում բացված 1930043129906501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:

Ծրագրային ազդագիրը հրապարակվել է Բանկի ինտերնետային կայքում 01.04.2019թ.:

Ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ, իսկ թղթային տարբերակը` այցելելով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1:

Պարտատոմսերի էական պայմաններ

Թողարկող "Կոնվերս Բանկ" ՓԲԸ
Դաս Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեք 100 ԱՄՆ դոլար
Ընդհանուր ծավալ 10,000,000 ԱՄՆ դոլար
Շրջանառության ժամկետ 36 ամիս
Արժեկտրոնային եկամտաբերություն 5.5%
Արժեկտրոնների վճարման պարբերականություն կիսամյակային
Տեղաբաշխող "Կոնվերս Բանկ" ՓԲԸ

"Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Պարտատոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է ունենալ կամ բացել

  1.  արժեթղթերի հաշիվ՝ օրենքով սահմանված կարգով լիցենզավորված Հաշվի օպերատորներից որևէ մեկի մոտ
  2.  ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով հաշիվ որևէ բանկում

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ հանդիսանում է հաշվի օպերատոր: Պահանջվող բոլոր հաշիվները հնարավոր է բացել նաև "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ թողարկած պատատոմսեր ձեռք բերող հաճախորդների համար հաշիվները բացվում են անվճար և պարտատոմսի գործողության ընթացքում, առանց սպասարկման վճարի:

Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը 20 հատ է, իսկ առավելագույն ծավալը սահմանափակված է տեղաբաշխման ծավալով:

Բանկին վերապահված է պարտատոմսերի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:

Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ

 

 

Հաշվիչ

 

Պարտատոմսերի Ծրագրային Ազդագիր

Թողարկման վերջնական պայմաններ

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար