ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ Լիզինգի պետական աջակցության ծրագիր
Լիզինգառու կարող են լինեն գյուղատնտեսությունում տնտեսվարողներ (իրավաբանական անձինք, այդ թվում՝ գյուղատնտեսական կոոպերատիվներ, անհատ ձեռնարկատերեր)
Լիզինգի արժույթ | Լիզինգը տրամադրվել է ՀՀ դրամով |
Լիզինգի գումար | Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող սարքավորումների արժեքը չպետք է գերազանցի 230 մլն ՀՀ դրամը (Լիզինգի առարկայի արժեքը ներառում է լիզինգի առարկայի ձեռք բերման գինը, Լիզինգի առարկայի Հայաստանի հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն), այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է Լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես Լիզինգի առարկա) |
Տոկոսադրույք | Լիզինգը տրամադրվում է առավելագույնը 11% տարեկան տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է, որպեսզի Լիզինգառուի կողմից վճարվող Լիզինգի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմի 4% |
Կանխավճար | Լիզինգի առարկայի ձեռք բերման գնի 20%-ի չափով Լիզինգառուի կողմից կատարվում է կանխավճար |
Լիզինգը տրամադրվում է հետևյալ ոլորտներում օգտագործվող ագրոպարենային սարքավորումների ձեռք բերման նպատակով |
|
Ժամկետ, լիզինգի և տոկոսների մարման կարգ |
Լիզինգի մարման առավելագույն ժամկետը կազմում է 8 տարի Լիզինգի մայր գումարի համար սահմանված արտոնյալ ժամկետ Լիզինգատուի որոշմամբ կարող է սահմանվել լիզինգը տրամադրելու պահից առավելագույնը 3 ամիս ժամկետով, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը Լիզինգառուի մոտ առաջանում է Լիզինգի տրամադրման պահից սկսած: Բացի այդ Լիզինգառուի խնդրանքով Լիզինգատուների կողմից կարող են սահմանվել Լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ՝ տարեկան մինչև 6 ամիս ժամկետով |
Ապահովվածություն | Հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների ապահովման նպատակով Բանկը կարող է պահանջել լրացուցիչ ապահովում, այդ թվում` երաշխավորություններ: |
Այլ պայմաններ |
Լիզինգի մայր գումարը և Լիզինգի տոկոսադրույքը Լիզինգառուի ցանկությամբ վաղաժամ մարելու դեպքում տույժեր և (կամ) տուգանքներ չեն գանձվում Լիզինգատուի կողմից Լիզինգի տրամադրման հայտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից դրական դիրքորոշման հավաստում |