Թեժ գիծ +37410 511 211

Գարնանային

Ավանդ "Գարնանային" 

2017թ.-ի մարտի 13-ից 2017թ. մայիսի 31-ը ներառյալ կարող եք ներդնել Ձեր միջոցները Կոնվերս Բանկում հատուկ՝ Գարնանային ավանդի տեսքով:

Ավանդի արժույթ ՀՀ դրամ
Ավանդի տեսակ Առանց ավելացման իրավունքի
Ավանդի ժամկետ  12 ամիս 
Տարեկան պարզ տոկոսադրույք  10.5% Առցանց ներդրման դեպքում՝ 11% 
Տոկոսների վճարում  Ամսական
Ավանդի նվազագույն գումարի չափ  30,000 ՀՀ դրամ 
Մեկ ավանդատուի անունով ավանդ(ներ)ի առավելագույն հանրագումար  10,000,000 ՀՀ դրամ 

Ակցիայի շրջանակներում սահմանվում են հետևյալ լրացուցիչ պայմանները.

  • Ավանդատուներին "ՀԾ-Ինտերնետ Բանկ" համակարգ ծառայությունը տրամադրվում է առանց սպասարկման վճարի:
  • Անկանխիկ մուտքագրված ավանդի ժամկետի ավարտին կանխիկ վճարումը կկատարվի առանց կանխիկացման միջնորդավճարի գանձման:
  • Ավանդատուների վրա տարածվում են "Հատուկ առաջարկ ավանդատուներին" պայմանները:
  • "Կիլիկիա" և "Նոր Նորք" մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայությունից օգտվելու դեպքում կիրառվում է 50% նվազեցված սակագին գործող սակագնից:

Ավանդատուի ցանկությամբ ավանդի ժամկետի ավարտին ավանդի պայմանագրի ժամկետի երկարաձգումը կկատարվի տվյալ պահին Բանկում գործող "Պրոգրես" ավանդի պայմաններով:

Անհատական պահատուփեր տրամադրվում են բանկի հետևյալ մասնաճյուղերում՝

"Նոր-Նորք" մասնաճյուղ՝ Գայի պող. 10/6
"Կիլիկիա" մասնաճյուղ` Քաջազնունի 4/1

Տեղեկատվական ամփոփագիր

Ֆինանսներ բոլորի համար