Թեժ գիծ +37410 511 211

#ConverseShoppingCard

#ConverseShoppingCard

Վարկառուն պետք է լինի 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ, ով դիմում է Բանկին՝ վերջինիս հետ համագործակցող Վաճառակետերից ապառիկ եղանակով Ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

ConverseShopping վարկային քարտի միջոցով կարող եք անկանխիկ գնումներ կատարել միայն Կոնվերս Բանկի գործընկեր վաճառակետերից*:

Վարկի գումար AMD 30,000-2,000,000
Տոկոսադրույք  0%
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Ժամկետ 3-24 ամիս**
Վարկային քարտի տրամադրման վճար 0 ՀՀ դրամ
Վարկային քարտի ամսական սպասարկման վճար Վարկի վերջնական օգտագործված գումարի 1%

** Վարկային քարտը կարող է օգտագործվել համապատասխան վարկի կնքման ամսաթվից մեկ ամսվա ընթացքում:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վարկունակության հանդեպ պահանջներ

Եթե Դիմորդը վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ գրանցված վարձու աշխատող է, ապա

  • դիմելու պահին չպետք է ունենա "ստանդարտ" դասից ավելի խիստ դասով դասակարգված վարկային պարտավորություններ (ներառյալ՝ երաշխավորություններ), և
  • դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում Դիմորդի բոլոր վարկերի գծով ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 20

Եթե դիմորդը դիմելու պահին չի հանդիսանում գրանցված վարձու աշխատող, ապա պետք է բավարարվեն հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ .

  • Դիմորդը դիմելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում պետք է ունենա առնվազն երկու գործող և/կամ մարված վարկեր, որոնք տրամադրվել են Վարկի համար դիմելու օրվանից նվազագույնը երկու ամիս առաջ (սույն պայմանի իմաստով վարկ չեն համարվում առանց գրավի ապահովման օվերդրաֆտները/ վարկային գծերը և ոսկու գրավով վարկերը/վարկային քարտերը)
  • Դիմորդը չպետք է ունենա "ստանդարտ" դասից ավելի խիստ դասով դասակարգված վարկային պարտավորություններ դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում
  • Դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում դիմորդի բոլոր վարկերի գծով ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 20-ը
  • դիմելու պահին Դիմորդը չպետք է ունենա ժամկետանց վարկային պարտավորություն (ներառյալ՝ երաշխավորություն):

Վարկային քարտի օգտագործման հետ կապված սահմանափակում

Վարկային քարտը կարող է օգտագործվել բացառապես "Կոնվերս շոփինգ" քարտի շրջանակներում համագործակցող Կազմակերպությունների վաճառակետերում տեղադրված՝ Բանկի POS-տերմինալներով գնում(ներ) կատարելու նպատակով:

Այլ սահմանափակումներ

Դիմորդը Բանկում կարող է ունենալ առավելագույնը երկու գործող Վարկ
Տրամադրվող Վարկի գումարի առավելագույնը մեծությունը չպետք է գերազանցի Դիմորդի գրանցված զուտ եկամտի տասնապատիկը

Վարկի տրամադրում

Վարկի տրամադրման որոշումը կայացվում է՝ հիմնվելով սքորինգի ավտոմատ համակարգի կողմից հաճախորդի անհատական տվյալների մշակման արդյունքում ստացված պատասխանի հիման վրա: Շեղումներ չպարունակող պայմաններով վարկային հայտի վերջնական որոշման կայացման համար պահանջվող առավելագույն ժամկետը սահմանվում է 15 րոպե:Դրական որոշման կայացման դեպքում հաճախորդը կարող է ձեռք բերել Ապրանքը: Վաճառակետի հաշվին գումարը փոխանցվում է Վաճառակետի կողմից համապատասխան վավերացմամբ փաստաթղթերը Բանկ ներկայացվելուց հետո երեք բանկային օրվա ընթացքում, ընդ որում, եթե վարկային հայտը ձևակերպվում է Վաճառակետում ներկայացված՝ Բանկի աշխատակցի կողմից, ապա գումարը փոխանցվում է համապատասխան վարկային պայմանագրի կնքման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում, եթե այլ ժամկետ սահմանված չէ Վաճառակետի հետ համագործակցության գլխավոր պայմանագրով): Վաճառակետի հաշվին գումարը փոխանցվում է Վաճառակետի կողմից համապատասխան վավերացմամբ փաստաթղթերը Բանկ ներկայացվելուց հետո երեք բանկային օրվա ընթացքում

Վարկի մարման եղանակ

Անուիտետային՝ ամսական հավասարաչափ մարումով, որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները:

Վարկի տրամադրման և սպասարկման վճարներ

Վճարների մեծությունը սահմանվում է Բանկի և Վաճառակետի միջև կնքված համագործակցության գլխավոր պայմանագրով

Ծրագրային վարկերի դեպքում միջնորդավճարներ կարող են չկիրառվել, եթե այն սահմանված չէ ծրագրի պայմաններով:

Քարտերով կատարված գործարքների դիմաց Վաճառակետից գանձվող միջնորդավճարի չափը սահմանվում է Վաճառակետի հետ կնքված՝ Առևտրի և սպասարկման կետերի կողմից վճարային պլաստիկ քարտերը որպես վճարման միջոց ընդունելու մասին պայմանագրով

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով սահմանված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին, վճարում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար.

  • ժամկետանց վարկի 0.15 տոկոսի չափով.
  • ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով:

Վարկի և/կամ տոկոսների վճարումների ուշացման 5-րդ աշխատանքային օրը Բանկի կողմից կիրառվում է միանվագ տուգանք 1,000 ՀՀ դրամի չափով:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն գանձվում:

Ապահովում

Դիմորդի վարկունակությունը և/կամ եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն:
Ապառիկ ֆինանսավորման եղանակով տրամադրված միջոցներով ձեռք բերված ապրանքը ձևակերպվում է որպես գրավ (ծառայության ձեռքբերման դեպքում կարող է պահանջվել ապահովման այլ միջոց, այդ թվում՝ երրորդ անձանց երաշխավորություն):

Բանկի և Վաճառակետի միջև կնքված համագործակցության գլխավոր պայմանագրով կարող է նախատեսվել Վաճառակետի կողմից Բանկում բացված հաշվին ապահովագրական դեպոզիտի ներդրման պահանջ:

Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

100%

Այլ պայմաններ

  • Վաճառակետերը պետք է ընդգրկված լինեն Բանկի հետ համագործակցող Վաճառակետերի ցանկում:
  • Դիմելու պահին Դիմորդի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չպետք է գերազանցի 70 տարին:

Վաճառակետերի ցանկ*

       "Բիանկի"          "Էս Կահույք"         "Էլդորադո"          

                                              

 Ընդհանրական թերթիկ