Թեժ գիծ +37410 511 211

Ծառայությունների ուղղորդում

"Ծառայությունների ուղղորդում" ծրագիր

Մասնակցիր "Ծառայությունների ուղղորդում" ծրագրին, ուղղորդիր ընկերոջդ Կոնվերս Բանկ և ստացիր պարգևավճար: 

Ովքե՞ր կարող են հանդիսանալ Ուղղորդող

Բանկի հետ "Ծառայությունների ուղղորդում" ծրագրի (Ծրագիր) շրջանակներում պայմանագիր կնքած1, Բանկի հաճախորդ հանդիսացող կամ չհանդիսացող՝

  • ֆիզիկական անձինք
  • իրավաբանական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերեր

Բացառություն

Ուղղորդող անձը չի կարող միաժամանակ հանդես գալ Ծրագրի շրջանակներում Բանկի ծառայություններից օգտվող անձ:

1Միացման պայմանագիր, որի կնքման պահ է համարվում Ծրագրի պայմանների ծանոթացման, դրանք ընդունելու, չկրկնվող կոդի (Կոդ) ստացման պահը, որից հետո Ուղղորդողի մոտ ծագում են իրավունքներ ու պարտավորություններ:

Ի՞նչ է շահում Ուղղորդողը

Բանկը հաջողված ուղղորդումների համար Ուղղորդողներին վճարում է պարգևավճար:

Պարգևավճարների վճարման կարգը

Պարգևավճարները վճարվում են հաջողված ուղղորդումների համար:

Ուղղորդումը համարվում է հաջողված, եթե միաժամանակ բավարարվում են հետևյալ պայմանները.

  • Ծառայության տրամադրման պահին տվյալ ուղղորդմանը համապատասխանող Կոդը ներկայացվում է Բանկ՝ ոչ ուշ, քան Կոդը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում
  • Ծառայությունը փաստացի տրամադրվել է

Ծառայություն

Պարգևավճարի չափ/ՀՀ դրամ/

Նոր իրավաբանական անձ հաճախորդ 5,000
Նոր վճարային քարտ* (ԱրՔա, Cirrus Maestro, Visa Electron, Visa Classic, MasterCard Standard) 1,200
(MasterCard /Visa Gold, Visa Platinum, Visa Infinite) 6,500

2Գումարները ներառում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը

Ինչպե՞ս ուղղորդել

Ուղղորդողը, Հաճախորդի՝ Ծառայություններից օգտվելու ցանկության դեպքում, ծանոթանում է "Ուղղորդման ծրագրի մասնակցության պայմաններին", համաձայնության դեպքում սեղմում է "Ուղղորդել" կոճակը, լրացնում և ուղարկում Ուղղորդման հայտը՝ ստանալով Կոդը, որը տրամադրում է ուղղորդվող անձին: Միաժամանակ ուղղորդվող անձը հայտում նշված էլեկտրոնային փոստի իր հասցեին ստանում է ուղղորդված լինելու վերաբերյալ ծանուցում և Կոդը:

 

Ուղղորդել

  

Ի՞նչ է ձեռնարկում ուղղորդվող անձը

Ուղղորդվող անձը ուղղորդողից և իր էլ. փոստի հասցեին Կոդը ստանալուց հետո այն տվյալ ծառայության համար սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է Բանկի ցանկացած մասնաճյուղ:

*Վճարային քարտերը տրամադրվում են Բանկի գործող սակագներով: Չի տարածվում Բանկի կողմից կազմակերպվող ակցիաների շրջանակներում անվճար տրամադրվող վճարային քարտերի և կից/հավելյալ քարտերի, արտոնյալ պայմաններով  տրամադրվող վճարային քարտերի, այդ թվում՝ աշխատավարձային նախագծերի շրջանակներում տրամադրվող վճարային քարտերի և մեկանգամյա օգտագործման վարկային քարտերի վրա: