Թեժ գիծ +37410 511 211

Մեր արժեքները

Մենք առաջնորդվում ենք հիմնարար այն արժեքներով, որոնք կարևոր են ինչպես ցանկացած բիզնեսում, այնպեսև յուրաքանչյուրիս կյանքում.

Բանկի հեղինակությունը

Մենք միշտ սթափ ենք այլ անձանց հետ շփման, գործնական հարաբերությունների ծավալման մեջ, քանի որ գործին որևէ անզգույշ մոտեցում կամ հաճախորդի բացասական տպավորություն կարող է անջնջելի հետք թողնել Բանկի` տարիների արդյունքում ձևավորված հեղինակության և բարի համբավի վրա:

Արժանապատվություն և հարգանք

Բանկը հարգում է յուրաքանչյուր աշխատակցի որպես անհատականություն և փորձում է ճանաչել և ընդունել իր առաքելության իրականացման համար նրանցից յուրաքանչյուրի ներդրումը: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր աշխատակից պետք է ցուցաբերի պատշաճ վերաբերմունք բոլորի հանդեպ:

Ուղղվածություն դեպի հաճախորդը

Հաճախորդին առավելագույնս գոհացնելը, նրա համար հարմարավետ բանկային ծառայությունների գրավիչ պայմանների ստեղծումը Բանկի կարևորագույն խնդիրներից է: Այդ առումով պատասխանատվություն է կրում Բանկի յուրաքանչյուր աշխատակից:

Նվաճումներ և որակ

Որպես թիմ՝ մենք կենտրոնանում ենք աշխատանքի արդյունքի վրա և ձգտում ենք իրականացնել հնարավորը` գերազանց արդյունք ստանալու և հաջողության հասնելու համար:
Բանկը բարձր է գնահատում աշխատակիցների նոր գաղափարները, որոնք կարող են օգնել հասնել ավելի մեծ բարձունքների և հաջողությունների: Բանկը մշտապես զարգացնում է այնպիսի գաղափարներ, որոնք կօգնեն ձեռք բերել նոր հաճախորդներ և բարձրացնել Բանկում սպասարկման որակը և առաջարկվող ծառայությունները:

Պատասխանատվություն և պատկանելիություն

Բանկի աշխատակիցները հաշվի են առնում իրենց գործողությունների հետևանքները և ստանձնում են պատասխանատվություն դրանց համար:
Բանկի շահերը ընկալվում են որպես մեր սեփականը, և մենք հավասարապես պատասխանատու ենք ձեռքբերումների և թերացումների համար:

Փոխվստահություն և թիմային աշխատանք

Վստահությունն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում են աշխատանքային առողջ հարաբերությունները:
Որպես գործընկերներ` աշխատակիցների արդյունավետ համագործակցությունը Բանկի նպատակներին հասնելու, Բանկի առջև ծառացած խնդիրները լուծելու ամենաարդյունավետ և կարճ ուղիներից մեկն է: Բանկը բարձր է գնահատում թիմային աշխատանքը և գիտակցում, որ հաջողությունը միասնականության և համախմբվածության մեջ է:

Թափանցիկություն և անվտանգություն

Որոշումներ կայացնելու և դրանց իրականացման եղանակները սահմանելու համար Բանկը ընտրել է թափանցիկության սկզբունքը՝ ստեղծելով վստահություն ներշնչող աշխատանքային միջավայր: Միևնույն ժամանակ մենք պահպանում ենք անհրաժեշտ գաղտնիություն բոլոր նախաձեռնություններում և ունենք խիզախություն՝ անընդունելի վարքին հակազդելու համար: