Կոնվերս Բանկը հնարավորություն է ընձեռում իրավաբանական անձանց բացել և վարել բանկային հաշիվ` շահավետ պայմաններով: Դառնալով Կոնվերս Բանկի հաշվետեր` Դուք կարող եք կառավարել Ձեր հաշիվները և օգտվել Բանկի ծառայություններից նաև առցանց:
Բանկը հաճախորդների համար բացում է դրամային և/կամ արտարժութային հաշիվ /հաշիվներ/, իրականացնում հաշվի /հաշիվների/ համալիր սպասարկում և, հաճախորդի հանձնարարությամբ, կատարում է բոլոր հաշվարկային և դրամարկղային այն գործառնությունները, որոնք ՀՀ իրավական ակտերով արգելված չեն ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար:
Հաճախորդը կարող է հաշիվներով կատարել դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման գործառնություններ.
Մուտքագրում
- կանխիկ` մուտքագրումը կատարվում է հաճախորդի կողմից միջոցների մուտքագրման պահին
- անկանխիկ` վճարման հանձնարարականի ստացման պահին
Ելքագրում
- կանխիկ
- անկանխիկ
Հաշիվների քաղվածքները, տեղեկատվական ամփոփագիրը և հաշիվներին վերաբերող այլ տեղեկությունները կարող են տրամադրվել հաճախորդի կողմից նախընտրելի տարբերակով` առձեռն, փոստով կամ էլ. փոստով, Ինտերնետ-բանկ կամ Բանկ-հաճախորդ համակարգերից մեկով 0 դրամով` լրացնելով համապատասխան "Տեղեկատվության տրամադրման հայտը", իսկ քաղվածքների կրկնօրինակները տրամադրվում են Բանկի կողմից սահմանված սակագների համաձայն:
Հաշվի սպասարկման սակագներ և դրույքներ
N | ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿ | ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅՔՆԵՐ /Ներկայացված է ՀՀ դրամով/ |
---|---|---|
1 | Հաշիվները բացվում են իրավաբանական անձանց համար հետևյալ արժույթներով. | |
ՀՀ դրամ | ||
ԱՄՆ դոլար | ||
Եվրո | ||
ՌԴ ռուբլի | ||
Առարկայազուրկ մետաղական հաշիվներ /ոսկի 999.9/ | ||
Այլ արժույթով հաշիվներ կարող են բացվել հաճախորդի պահանջով, որոնց համար կարող են սահմանվել այլ սակագներ: | ||
1.1 | Հաշիվների բացում | |
|
1 000 ՀՀ դրամ | |
1.2 | Հաշիվների վարում | |
|
4 800 ՀՀ դրամ /տարեկան/ | |
|
0.1% նվազագույնը 5000 ՀՀ դրամ, առավելագույնը 10 000 ՀՀ դրամ | |
1.3 | Փաստաթղթերի տրամադրում /այդ թվում` քաղվածքների տրամադրում/ գործառնությունների կատարմանն առընթեր | 0 |
1.4 | Հաշվի մնացորդի նկատմամբ կիրառվող տոկոսներ2 | |
ընթացիկ1 | 0% | |
1.5 | Հաշվի փակում3 | |
|
2 000 ՀՀ դրամ | |
1.6 | Հաճախորդի անհատական սպասարկում4 | մինչև 25 000 ՀՀ դրամ ամսական /հաճախորդի իրավաբանական անձ լինելու դեպքում ներառում է տվյալ կազմակերպության ղեկավար անձանց սպասարկումը/ |
1.7 | Հաշիվների վարում հեռակառավարումով | |
ՀԾ "Բանկ-հաճախորդ" ծրագրով | Սակագինը գործում է երկրորդ ամսվանից | |
|
3 000 ՀՀ դրամ /ամսական/ | |
|
6 000 ՀՀ դրամ /ամսական/ | |
Իմ Կոնվերս /My Converse/ համակարգով քաղվածքների դիտում | 0 | |
ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգով | ||
|
||
Եռամսյակի ընթացքում 45 և ավելի գործարք կատարելու դեպքում | 0 | |
Եռամսյակի ընթացքում մինչև 45 գործարք կատարելու դեպքում | 10 000 ՀՀ դրամ /եռամսյակային/ | |
|
600 ՀՀ դրամ /ամսական/ |
|
|
8 000 ՀՀ դրամ /միանվագ/ /ներառյալ ԱԱՀ/ | |
|
12 000 ՀՀ դրամ /միանվագ/ /ներառյալ ԱԱՀ/ | |
mConverse մոբայլ բանկ համակարգով | 10 000 ՀՀ դրամ /տարեկան/ /ներառյալ ԱԱՀ/ |
1Ընթացիկ հաշիվը բացվում է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, իսկ խնայողական հաշիվը բացվում է միայն ֆիզիկական անձանց համար: Հաշվի վարման միջնորդավճարը գանձվում է հաճախորդի հաշվից՝ այդ հաշվի օգտագործման յուրաքանչյուր տարվա համար՝ միանվագ, ընդ որում հաշվի օգտագործման առաջին 12 ամիսների վճարը գանձվում է հաշվի բացման պահին, իսկ յուրաքանչյուր հաջորդող 12 ամիսների վճարը՝ այդ ժամանակահատվածի առաջին 5 բանկային օրվա ընթացքում: Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ՀՀ դրամային ընթացիկ հաշիվների վարման համար միջնորդավճար չի գանձվում:
Միջնորդավճարը ենթակա չէ վերադարձման հաշվի փակման դեպքում:
2Բացառությամբ թղթակցային հաշիվների, հատուկ, տարանցիկ և նպատակային հաշիվների, որոնց վրա տոկոսները հաշվարկվում և վճարվում են համաձայն պայմանագրերի, մնացած դեպքերում տոկոսների վճարումը կատարվում է եռամսյակը հաջորդող առաջին հինգ բանկային օրվա ընթացքում:
3Կիրառվում է այն դեպքերում, երբ փակվում է հաճախորդի վերջին հաշիվը:
4Սակագնի որոշման չափանիշները սահմանված են Բանկի Գործադիր տնօրենի կողմից տրված հրամանով:
7 Գանձումը կատարվում է հաշվի բացման օրվանից սկսված` տարին մեկ անգամ` տարեկան միջին մնացորդից, ընդ որում, եթե հաշիվը փակվում է տարվա ընթացքում գանձումն իրականացվում է փակման պահին` տվյալ ժամանակահատվածի միջին մնացորդից:
8 Անվտանգության սարք - մեկանգամյա ունիկալ կոդ գեներացնող սարքավորում
10 Հաշիվը ենթակա է փակման սույն սակագների 1.2 կետով նախատեսված միջնորդավճարը հաճախորդի հաշվին՝ համապատասխան ժամանակահատվածին հաճորդող առաջին 3 ամսվա ընթացքում չապահովվելու դեպքում:
1.8 Անվտանգության սարք՝ մեկանգամյա ունիկալ կոդ գեներացնող սարքավորում:
1.9 Ծրագրի սպասարկման վճարները հաշվարկվում են ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգից օգտվելու ամսվան հաջորդող եռամսյակի համար, իսկ գանձումն իրականացվում է եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 15-ը:
Անվճարունակության և նպատակային հաշիվների բացման պայմաններ
Անվճարունակության հաշիվների բացման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
Հաճախորդի կողմից ներկայացվող`
- դատարանի վճիռ` կազմակերպության անվճարունակության ճանաչման մասին,
- դատարանի որոշում` "Կառավարիչ նշանակելու մասին"
Բանկի կողմից տրամադրված ձևաթղթերով`
- հաշվի բացման դիմում /իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների/ (լրացնել),
- կառավարիչի "ստորագրության նմուշների և կլոր կնիքի դրոշմի քարտի" մեկ օրինակ (լրացնել):
Նպատակային հաշիվների բացման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
Նպատակային հաշիվ կարող է բացվել միայն Բանկի հաճախորդների համար, որոնք արդեն ունեն հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը`
- դիմում նպատակային հաշվի բացման համար` նշելով հաշվի բացման նպատակը:
Հաճախորդի կողմից ներկայացման ենթակա փաստաթղթերի մասով ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները կամ նոտարական կարգով վավերացված պատճենները:
Բնօրինակների ներկայացման դեպքում Բանկի կողմից լիազորություն ունեցող անձը պատճենահանված փաստաթղթերի բոլոր էջերի վրա դնում է "Իսկականի հետ ճիշտ է" դրոշմ և ստորագրում է, որից հետո պատճենի բոլոր էջերի վրա իրավաբանական անձանց դեպքում ընկերության լիազորված անձի կողմից դրվում է կլոր կնիքը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` ստորագրություն, իսկ բնօրինակները հետ են վերադարձվում հաճախորդին:
Խնդրում ենք առավել ուշադրությամբ կարդալ ներքոնշյալը.
Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր ստանալ, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդրվեն ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում.
Հաշվի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկման, հաշվեգրման կարգը և օրինակը
Բանկն իրավունք ունի լուծել հաճախորդի հետ կնքված պայմանագիրը, եթե.
- հաճախորդի կողմից խախտվել է Պայմանագրով նախատեսված կետերից որևէ մեկը,
- առկա են ՀՀ նորմատիվ իրավական ակտերով դրա համար նախատեսված այլ հիմքեր:
Բոլոր բանկային (խնայողական, ավանդային, կենսաթոշակային և այլ) հաշիվները և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:
Ընթացիկ և խնայողական հաշիվների բացման և վարման կարգ
Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
Ծանուցում ֆինանսական հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն` Դուք կարող եք "Կոնվերս բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների և տասը միլիոն ՀՀ դրամը կամ համարժեք արժույթով գումարը չգերազանցելու գույքային պահանջ ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը:
Հարգելի հաճախորդներ,
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցով կամ զանգահարել 511200, 511211 հեռախոսահամարներով, ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով