Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս բանկի անակնկալը սիրահարների տոների կապակցությամբ

Կոնվերս բանկի անակնկալը  սիրահարների տոների կապակցությամբ

29.01.2021 - Կոնվերս բանկը՝ Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիսի օրից մինչեւ Սուրբ Վալենտին (հունվարի 30- փետրվարի 14) մեկ հարկի տակ է հավաքում երիտասարդներին՝ խոսելու սիրո մասին: Ավանդույթի համաձայն մենք՝ սիրահարների տոների կապակցությամբ հայտարարում ենք ամենամյա սպասված ակցիա եւ առաջարկում սեր խոստովանել Բանկի ֆեյսբուքյան էջում: Ամենաքննարկված սիրո խոոստավանություններից երեքի հեղինակները՝ սիրելիի հետ, կստանան սուրբ Վանելտին տոնը ռոմանտիկ միջավայրում ՝ Երեւանի ռեստորաններից մեկում նշելու հնարավորություն: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրել սիրո խոստովանություն եւ նշել սիրելիին հրապարակման տակ:

Շնորհավոր տոնդ՝ հայ զինվոր

Շնորհավոր տոնդ՝ հայ զինվոր

29.01.2021 - Կոնվերս Բանկի անունից շնորհավորում ենք Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհակալություն զինվորականներին եւ զինծառայողներին, կամավորներին ու զորակոչվածներին՝ այդ թվում Կոնվերս Բանկի 27 աշխատակիցների, ովքեր մասնակցել են Արցախում վերջին պատերազմին, ովքեր այսօր պահպանում են մեր Հայրենիքի սահմանները: Հավերժ փառք զոհվածներին: Գիտակցում ենք բիզնեսի, հասարակության կարեւոր դերը զոհվածների ու վիրավորների, նրանց ընտանիքի անդամների համար պաշտաճ կենսապայմանների ապահովման հարցում: Կոնվերս Բանկը, Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները, շարունակում են փոխանցումները Զինվորների ապահովագրության հիմնադրամին (1000+): Միայն 2020թ. դեկտեմբերի 1-ից 2021թ հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Հիմնադրամին է փոխանցվել մոտ 9 մլն դրամ: Վիրավորում ստացածների բուժումը կազմակերպելու հարցում աջակցություն է ցուցաբերվել նաեւ Այրվածքաբանության ինստիտուտին:

Կոնվերս Բանկի աջակցությամբ Վայոց Ձորում արեւային նոր կայան է կառուցվել

Կոնվերս Բանկի աջակցությամբ Վայոց Ձորում արեւային նոր կայան է կառուցվել

07.12.2020 - Վայոց Ձորի Զեդեա համայնքում կայացել է նոր՝ 5,2ՄՎտ հզորությամբ արեւային կայանի բացման արարողությունը: Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս Բանկի կողմից: Քլին էներջի ՍՊԸ-ի կողմից կառուցված «Վայոց Արև-1» արևային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում ցանցին միացված ամենամեծ կայանն է: Կանխատեսվում է, որ կայանը տարեկան կարտադրի 10,000,000 ԿՎՏ.ժ էլեկտրաէներգիա: Նշենք, որ սա վերականգնվող՝ արեւային էներգետիկայի ոլորտում Կոնվերս Բանկի կողմից ֆինանսավորված հերթական հաջողված նախագիծն է: Բանկը Հայաստանում առաջինն է սկսել այս ոլորտում ծրագրերի իրականացանումը՝ ֆինանսավորելով մեր երկրում առաջին՝ Թալին-1 արեւային կայանի շինարարությունը:

Կոնվերս Բանկ. Միասին աջակցենք Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին

Կոնվերս Բանկ. Միասին աջակցենք Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին

26.11.2020 - Զինվորականներին՝ այդ թվում նրանց ապաքինմանը, նրանց ընտանիքների համար կյանքի պատշաճ պայմանների ապահովմանը աջակցությունը յուրաքանչյուրիս պարտքն է: Այս գիտակցմամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս երկու ակցիայով, որոնց նպատակը Բանկ-հաճախորդ համագործակցության շրջանակում Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին (1000+) գումարների համալրում է: Մասնավորապես, դրանցից առաջինի շրջանակում նոյեմբերի 25-դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածի 1000+ հատուկ պլատֆորմի միջոցով յուրաքանչյուր 1000 դրամ եւ ավելի փոխանցման համար Բանկը հիմնադրամին հավելյալ կփոխանցի 1000 դրամ:

Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի ուղերձը ՀՀ- ում իր կողմից կառավարվող ընկերությունների աշխատակիցներին

Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի ուղերձը ՀՀ- ում իր կողմից կառավարվող ընկերությունների աշխատակիցներին

28.10.2020 - Հայաստանը և Արցախը կրկին ենթարկվել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Ադրբեջանական բանակը, մինչև ատամները զինված լինելով նորագույն ռազմական տեխնոլոգիաներով եւ ներգրավելով վարձկանների, դաժանաբար հարձակվել է հայ խաղաղ բնակչության վրա։ Վերջինների միակ ելքը հերոսական պայքարն է և հարձակումների հետմղումը՝ զոհելով ամենաթանկը՝ երիտասարդների կյանքը։

Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է

Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է

27.10.2020 - Արգենտինահայ գործարար, բարերար և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո էռնեկյանը նույնպես միացել է "Մենք ենք մեր սահմանները" համազգային շարժմանը՝ նվիրաբերելով 3,5 մլն. ԱՄՆ դոլար",- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է կատարել Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Սա պարոն Էռնեկյանի կողմից հերթական աջակցությունն է Հայաստանին, ինչը կարևորել է նաև Հայկական Արշամյանը՝ նշելով "Տարիներ շարունակ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է"