Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Տեղի է ունեցել Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակի շնորհանդեսը

Տեղի է ունեցել Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակի շնորհանդեսը

13.05.2021 - Մայիսի 11-ին Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման կենտրոնում կայացել է փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման օնլայն հարթակի շնորհանդեսը: “Այս կենտրոնը հիմնադրել ենք Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար: Դրա նպատակը ոչ միայն տնտեսվարողներին ֆինանսական ծառայությունների մատուցումն է ու մասնագիտական խորհրդատվությունը: Համատեղ ուժերով այն դարձնելու ենք հարթակ, որտեղ հանդիպելու են փորձագետներն ու բիզնես հանրությունը՝ քննարկելու առկա տնտեսական միտումները, գտնելու լուծումներ, ուղղակի հաղորդակցվելու”,- ողջույնի խոսքում ասաց Կոնվերս Բանկի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը: Միջոցառմանը մասնակցում եւ տնտեսության զարգացման արդի միտումները, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման հեռանկարները ներկայացրեց «ԲիԷսՍի» Բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր Սամվել Գեւորգյանը:

Քեշբեք ակցիա քարտից քարտ փոխանցումների համար

Քեշբեք ակցիա քարտից քարտ փոխանցումների համար

06.05.2021 - Կոնվերս բանկն իր Վիզա քարտապաններին է առաջարկում կատարել քարտից քարտ փոխանցումներ Հայաստանից դուրս թողարկված ցանկացած VISA քարտի կամ ստանալ փոխանցում եւ օգտվել 1000 դրամի չափով գումարի հետվերադարձի հնարավորությունից: Փոխանցումներ կարելի է իրականացնել Կոնվերս բանկի Վճարային պորտալով և Մոբայլ բանկ համակարգով: Ակցիան իրականացվում է Վիզա վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում եւ գործում է մինչեւ 2021թ հունիսի 26-ը:

Ամփոփվել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները

Ամփոփվել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները

04.05.2021 - Կոնվերս Բանկում ամփոփել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները: Բանկն իր կին հաճախորդներին էր առաջարկել մարտի 15-ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարել անկանխիկ գնումներ Woman’s Card վճարային քարտերով եւ ստանալ ոչ միայն գումարի հետվերադարձ, այլեւ որոշ բանկային պրոդուկտներից արտոնյալ պայմաններով օգտվելու, Visa Pay Sticker կամ Visa mini FOB/իր աքսեսուարով/ ստանալու հնարավորություն:

Եվս մեկ Cashback եւս մեկ տոնի կապակցությամբ

Եվս մեկ Cashback եւս մեկ տոնի կապակցությամբ

30.04.2021 - Մայիսմեկյան տոնի կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս հաճախորդների խրախուսման հերթական ակցիայով: Գնահատում ենք Բանկի նկատմամբ գործընկերների ու հաճախորդների վստահությունը: Շնորհավորում ենք մայիսի մեկի՝ Աշխատակցի օրվա կապակցությամբ եւ Բանկի կորպորատիվ աշխատավարձային պայմանագրի շրջանակներում աշխատավարձ ստացող հաճախորդներին առաջարկում մայիսի 1-2-ին կատարել անկանխիկ գնումներ ու օգտվել մինչեւ 20 հազար դրամի չափով գումարի վերադարձի հնարավորությունից: Խրախուսման ակցիաները լինելու են շարունակական. Բանկը պարբերաբար հանդես է գալու հաճախորդների խրախուսման շահավետ եւ հետաքրքիր առաջարկներով:

Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

20.04.2021 - Ապրիլի 20-ին Կոնվերս Բանկը սկսել է 3 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Առաջիկայում դրանք հասանելի կլինեն նաեւ Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածում: Դրամային պարտատոմսի անվանական արժեքը 50.000 ՀՀ դրամ է, իսկ դոլարային պարտատոմսինը՝ 100 ԱՄՆ դոլար: Արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9.75% եւ 5.25%: Պարտատոմսերի շրջանառման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Տարվա ընթացքում Կոնվերս Բանկը նախատեսում է իրականացնել մինչև 20 մլն ԱՄՆ դոլար և 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով թողարկում՝ շարունակաբար հաճախորդներին առաջարկելով այս ֆինանսական պրոդուկտը:

Կոնվերս Բանկը արժեկտրոններ է վճարել

Կոնվերս Բանկը արժեկտրոններ է վճարել

20.04.2021 - Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային (AMCOVSB2AER7) և դոլարային (AMCOVSB2BER5) պարտատոմսերի արժեկտրոնների վճարման մասին: Ընդհանուր առմամբ, մարվել է 116 մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով արժեկտրոն, որից դոլարային պարտատոմսերի արժեկտրոնին բաժին ընկնում 68,5 մլն ՀՀ դրամը, իսկ դրամայինին՝ 47,5 մլն ՀՀ դրամը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: