Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

18.04.2022

 Կոնվերս Բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10% և 4% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ https://www.conversebank.am/hy/2022issue/ հղմամբ:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն "Հայաստանի ֆոնդային բորսա" ԲԲԸ-ում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Պարտատոմսերում ներդրումներն, ի տարբերություն ավանդի, ազատված են հարկերից: Պարտատոմսերը հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում՝ մինչև դրանց մարման ժամկետը։Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Նշենք, որ օրերս Բանկը ամբողջությամբ մարել է AMCOVSB28ER6 տարբերակիչ ծածկագրով ՀՀ դրամով և AMCOVSB29ER4 տարբերակիչ ծածկագրով ԱՄՆ դոլարով պարտատոմսերը: Ընդհանուր առմամբ, մարվել է 1 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմս, արժեկտրոնի վճարման չափը կազմել է 178,5 մլն դրամ:
Կոնվերս Բանկը թողարկված պարտատոմսերի քանակով եւ ծավալով շուկայի առաջատարներից է: Այս պահի դրությամբ, ՀՀ Ֆոնդային բորսայում գնանշվում է Բանկի՝ 4 մլրդ ՀՀ դրամ եւ 15 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմս:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

← Վերադառնալ ցուցակին