Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի VISA Signature քարտապանների համար

10.09.2021

Կոնվերս բանկը սկսել է VISA Signature պրեմիում դասի քարտերի տրամադրումը եւ նշված քարտատեսակը օգտագործողներին, VISA համակարգի առաջարկից բացի, ընձեռում հավելյալ հնարավորությունները:Մասնավորապես,
- Կոնվերս Բանկի VISA Signature քարտապանները՝ մինչեւ 14 տարեկան երկու երեխայի հետ Զվարթնոց օդանավակայանի Business Lounge-ի ծառայություններից կօգտվեն առանց մուտքի եւ սպասարկման վճարի: Քարտից՝ մուտքի վավերացման համար կգանձվի ընդամենը 100 դրամ:
- VISA Signature քարտապաններին կառաջարկվի վարկային սահմանաչափ, որը հնարավոր է օգտագործել ցանկացած նպատակով:
VISA վճարահաշվարկային համակարգը, իր հերթին, պրեմիում դասի VISA Signature քարտապաններին ընձեռում է հետեւյալ հնարավորությունները՝ աշխարհի ցանկացած միջազգային օդանավակայանում Lounge key-ի 4 անվճար մուտք, ճամփորդական ապահովագրություն, 12% զեղչ agoda.com -ում, 35% զեղչ AVIS սպասարկման կետերում, փոխհատուցում ուշացած չվերթների և ուղեբեռների համար, գնումների ապահովագրություն , կոնսիերժ ծառայություն եւ այլն:
Կոնվերս Բանկի առաջարկի մանրամասները` https://www.conversebank.am/hy/visa-signature/
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին