Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը

29.07.2021

Կոնվերս Բանկը սահմանված ժամկետից 2 ամիս շուտ, ամբողջ ծավալով ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի 12-րդ և 13-րդ տեղաբաշխումները: Առաջին անգամ պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացվել նաև Converse Mobile հավելվածի միջոցով:

Տեղաբաշխվել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով կորպորատիվ պարտատոմսեր: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարումը՝ կիսամյակային, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը սահմանվել է համապատասխանաբար 9,75 % և 5,25%:

Բանկը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝ տեղաբաշխված պարտատոմսերը կորպորատիվ պարտատոմսերի ABond հարթակում ցուցակելու համար:

Ներկայումս Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում են Կոնվերս Բանկի 2 մլրդ ՀՀ դրամ և 15 մլն ԱՄՆ դոլար ծավալով երկուական տրանշերով պարտատոմսեր:

2021թ-ին բանկը նախատեսում է կորպորատիվ պարտատոմսերի ևս երկու տրանշի տեղաբաշխում:

Կոնվերս Բանկը համապարփակ բանկային ծառայություններ է մատուցում ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ առցանց հարթակներում: 30.06.2021թ դրությամբ, բանկի ակտիվները կազմել են մոտ 360 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ 223 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները հաճախորդների նկատմամբ՝ 254,7 մլրդ դրամ:

← Վերադառնալ ցուցակին