Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը ամփոփեց “Սպորտը իմ կյանքում” ակցիայի արդյունքները

02.03.2021

Ջերմ մթնոլորտ, ընկերական շփում, քննարկումներ, հաճելի միջավայր: Այսպիսի պայմաններում անցավ Կոնվերս Բանկի աշխատակիցները հանդիպումը «Սպորտը իմ կյանքում» ակցիայի հաղթողների հետ: Բանկի՝ ամենաակտիվ անկանխիկ գնումներ իրականացնող հաճախորդների համար սա հերթական սպասված հանդիպումն էր:
“ Կոնվերս Բանկի հաճախորդ եմ 2005թ-ից: Անկանխիկ վճարումը ինձ համար սկզբունքային հարց է: Այնպես որ, արդեն նախորդ տարիներին մի քանի անգամ հաջողություն եմ ունեցել հաղթել Կոնվերս բանկի անկանխիկ գնումների խրախուսման ակցիաներում, այդ թվում ստանալով Հռոմում հանգստի ուղեգիր՝ երկու անձի համար: Կարծում եմ, հաճախորդին մոտիվացնելու լավագույն տարբերակներից է միջոցառումը, որտեղ արժեքավոր նվերներ ստանալու համար քեզանից պահանջվում է ընդամենը գնումների դիմաց անկանխիկ վճարել”,-ասել է մրցանակակիրներից Վարդան Կարապետյանը:
Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Կարինա Վոլկովան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել հաճախորդներին Բանկի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար:
“ Մենք բարձր ենք գնահատում հաճախորդների վստահությունը Կոնվերս Բանկի նկատմամբ: Մեր ակցիաները մշակում եւ իրականացնում ենք՝ հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի նախասիրություններն եւ պահանջները: Այսուհետ եւս հետամուտ կլինենք հաճախորդների խրախուսման տարաբնույթ ակցիաների իրականացմանը”,-հայտնել է նա:
Նշենք, որ “Սպորտը իմ կյանքում” ակցիան իրականացվել էր 2020թ օգոստոսի 17-սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ Բանկի Վիզա քարտապանների համար: Ակցիայի շրջանակում 5 000 դրամ եւ ավել անկանխիկ քանակային ամենաշատ գործարք կատարած 50 քարտապան ստացել են արժեքավոր նվերներ՝ այդ թվում սպորտային համալիրի մեկամյա բաժանորդագրություն, հեծանիվի կամ հեծանվասարքի գնման վկայական, Հայաստանում հանգստի ուղեգիր եւ այլն:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին