Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս բանկի անակնկալը սիրահարների տոների կապակցությամբ

29.01.2021

Կոնվերս բանկը՝ Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիսի օրից մինչեւ Սուրբ Վալենտին (հունվարի 30- փետրվարի 14) մեկ հարկի տակ է հավաքում երիտասարդներին՝ խոսելու սիրո մասին: Ավանդույթի համաձայն մենք՝ սիրահարների տոների կապակցությամբ հայտարարում ենք ամենամյա սպասված ակցիա եւ առաջարկում սեր խոստովանել Բանկի ֆեյսբուքյան էջում: Ամենաքննարկված սիրո խոոստավանություններից երեքի հեղինակները՝ սիրելիի հետ, կստանան սուրբ Վանելտին տոնը ռոմանտիկ միջավայրում ՝ Երեւանի ռեստորաններից մեկում նշելու հնարավորություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրել սիրո խոստովանություն եւ նշել սիրելիին հրապարակման տակ:

Ընտրություն կատարվելու է ամենաշատ like-եր հավաքած 30 խոստովանություններից՝ պատահականության սկզբունքով:
Մրցույթը կտեւի հունվարի 30-ից փետրվարի 10-ը ներառյալ: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն փետրվարի 12-ին:
 

← Վերադառնալ ցուցակին