Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկ. Միասին աջակցենք Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին

26.11.2020

 

Զինվորականներին՝ այդ թվում նրանց ապաքինմանը, նրանց ընտանիքների համար կյանքի պատշաճ պայմանների ապահովմանը աջակցությունը յուրաքանչյուրիս պարտքն է: Այս գիտակցմամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս երկու ակցիայով, որոնց նպատակը Բանկ-հաճախորդ համագործակցության շրջանակում Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին (1000+) գումարների համալրում է:

 

Մասնավորապես, դրանցից առաջինի շրջանակում նոյեմբերի 25-դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածի 1000+ հատուկ պլատֆորմի միջոցով  յուրաքանչյուր 1000 դրամ եւ ավելի փոխանցման համար Բանկը հիմնադրամին հավելյալ կփոխանցի  1000 դրամ:

 

Կոնվերս Բանկն ակնկալում է նաեւ իր Վիզա վիրտուալ քարտապանների ակտիվ մասնակցությունը Սեւ ուրբաթին: Նոյեմբերի 27-ին՝ Սեւ ուրբաթին, Բանկի Վիզա Վիրտուալ քարտերով  առցանց գնումների գործարքների ընդհանուր ծավալի 10 տոկոսի չափով գումար Բանկը կփոխանցի 1000+ հիմնադրամին:

 

Ակցիաների մանրամասները հասանելի են՝

1000+'     https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2020/11/25/action/

Սեւ ուրբաթ՝https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2020/11/26/Blackfriday/


← Վերադառնալ ցուցակին