Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի ուղերձը ՀՀ- ում իր կողմից կառավարվող ընկերությունների աշխատակիցներին

28.10.2020

 Հայաստանը և Արցախը կրկին ենթարկվել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Ադրբեջանական բանակը, մինչև ատամները զինված լինելով նորագույն ռազմական տեխնոլոգիաներով եւ ներգրավելով վարձկանների, դաժանաբար հարձակվել է հայ խաղաղ բնակչության վրա։ Վերջինների միակ ելքը հերոսական պայքարն է և հարձակումների հետմղումը՝ զոհելով ամենաթանկը՝ երիտասարդների կյանքը։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Արմենիա Միջազգային Օդանավակայաններ, Կոնվերս Բանկ, Կարաս Գինիներ և Զվարթնոց Հենդլինիգ ընկերությունների աշխատակիցներին, ովքեր թիկունքում թողնելով ընտանիքները, որպես կամավոր պաշտպանում են Հայրենիքը:

Մեր խորին հարգանքն ենք հայտնում նաև այն աշխատակիցներին, ում ամուսինները և որդիները մարտեր են մղում առաջնագծում՝ ամեն վայրկյան վտանգելով իրենց կյանքը: Մեր հավերժ երախտիքը՝ այս նվիրումի համար։

Աղոթում ենք ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի և խաղաղության հաստատման համար:

Աղոթում ենք, որ բոլորը անվտանգ վերադառնան տուն:

Էդուարդո Էռնեկյան

 

← Վերադառնալ ցուցակին