Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկ. Անվճար VISA վիրտուալ` Բանկի Մոբայլ հավելվածի օգտատերերին և ակցիա VISA վիրտուալ բոլոր քարտապանների համար

16.06.2020

Կոնվերս Բանկն առաջարկում է առցանց հարթակներում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում՝ օնլայն տիրույթում գնումների նոր լուծումներ:

"Մենք կարևորում ենք մեր հաճախորդների հակահամաճարակային անվտանգությունը և առաջարկում բանկային գործարքները ու դրանց համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը տեղափոխել առցանց հարթակներ՝ ապահովելով նաև օնլայն խանութներից գնումների անվտանգ ու շահավետ տարբերակներ: Դրանցից մեկը VISA վիրտուալ հաշվից / քարտից օգտվելու հնարավորությունն է: Կոնվերս Բանկի յուրաքանչյուր հաճախորդ, գրանցվելով նոր Մոբայլ հավելվածում,ստանում է այն անվճար և մասնակցում հունիսի 15-ից հուլիսի 14-ը իրականացվող ակցիային։ Դրա շրջանակում Բանկի բոլոր VISA վիրտուալ հաշվետերերը կարող են կատարել առցանց գնումներ և ստանալ մինչև 50․000 դրամի CashBack ու մի շարք անակնկալներ" ,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Կարինա Վոլկովան: Ակցիայի շրջանակում անակնկալ է նախատեսվում նաև 5000 և ավելի դրամի միանվագ գնում կատարած յուրաքանչյուր 50-րդ հաճախորդի համար։

VISA Վիրտուալ քարտը ֆունկցիոնալ տեսանկյունից նման է Կոնվերս Բանկի մնացած այլ քարտատեսակներին: Այն ապահով է, հեշտ կառավարվող և հնարավորություն է տալիս պարզ քայլերի միջոցով կատարել առցանց գնումներ առանց « ավանդական» քարտ օգտագործելու: Իր հնարավորությունների, հարմարավետության և անվտանգության շնորհիվ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին VISA վիրտուալ քարտապանների թիվն աճել է 50 տոկոսով։

Անկանխիկ գործարքների օրական սահմանաչափի առավելագույն շեմն ըստ արժույթների հետևյալն է՝ 1,000,000 ՀՀ դրամ, 3,000 ԱՄՆ դոլար, 2,000 եվրո, 100,000 ՌԴ ռուբլի: Տվյալ սահմանաչափերը հաճախորդի ցանկությամբ կարող են փոխվել:

VISA վիրտուալ հաշիվ / քարտ կարող եք պատվիրել ցանկացած վայրից՝ առանց Բանկ այցելելու, կատարելով ընդամենը մի քանի պարզ գործողություն Բանկի կայքում՝ https://conversebank.am/hy/order-virtual/: Առցանց պատվերի դեպքում՝ մինչև հունիսի 30-ը, VISA վիրտուալ հաշիվ/ քարտ կտրամադրվի անվճար՝ առանց սպասարկման վճարի:

Հիշեցնենք, այն հաճախորդին է տրամադրվում մեկօրյա ժամկետում: Անվտանգության նկատառումով, քարտային տվյալների մի մասը ուղարկվում է հաճախորդի էլ․ հասցեին, իսկ մնացած մասը նա ստանում է SMS հաղորդագրության միջոցով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին