Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ-ն հայտարարում է Բանկին պատկանող ավտոտրանսպորտային միջոցների ԿԱՍԿՈ ապահովագրության բաց մրցույթ:

10.09.2019

 Մրցույթին մասնակցելու հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք մինչև 20/09/2019թ.-ը, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ. Սարգսյան 26/1 հասցեով ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ Գլխավոր գրասենյակ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) Մասնակցի թերթիկ՝ նշելով տվյալ բնագավառում կազմակերպության կողմից վերջին հաշվետու տարվա ընթացքում արձանագրված դեպքերի քանակը, հատուցումների քանակը և ծավալը, ստորագրված (կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքված) իրավասու անձի կողմից,
2) Գնային առաջարկ, ՀՀ դրամով, ներառյալ բոլոր հարկերը,
3) Ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագրի նախագիծ՝ հայերեն լեզվով,

Մրցութային առաջարկները փոստով կամ առձեռն ներկայացվելու դեպքում դրանք անհրաժեշտ է ներկայացնել փակ և կնքված ծրարներով՝ ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ-ի ավտոտրանսպորտային միջոցների ԿԱՍԿՈ ապահովագրության մրցույթ''նշումով:


Նշված ժամկետից ուշ ներկայացված առաջարկները կարող են չդիտարկվել:


Մրցույթի մասին մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 511 211, ներքին` 2233, հեռախոսահամարով:

← Վերադառնալ ցուցակին