Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

10 ուղեգիր դեպի Եվրոպա՝ Կոնվերս Բանկի #VisaToEurope ակցիայի շրջանակում

03.04.2019

Կոնվերս Բանկը, Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում, հայտարարում է լոյալության հերթական ծրագրի՝ #VisaToEurope ակցիայի մեկնարկի մասին:

Այս աննախադեպ ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ կատարել անկանխիկ գնումներ Վիզա վճարային քարտերով, կուտակել Աստղեր և մասնակցել եվրոպական 10-ը քաղաք՝ Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ,Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին, 10-ը ուղեգրի (յուրաքանչյուրը՝ երկու անձի համար) խաղարկությանը: Դրան մասնակցելու համար անհրաժեշտ է Visa վճարային քարտերով կատարել առնվազն 200 000 դրամի անկանխիկ գնում՝ ՊՕՍ տերմինալների միջոցով, հավաքել առավելագույն քանակով Աստղեր և մասնակցել վիճակահանությանը:

Եվրոպա ուղեգրերը նախատեսված են առավելագույն հանրագումարային քանակով Աստղեր կուտակած 10-ը անձանց համար, որոնք և ամփոփիչ միջոցառման ընթացքում՝ վիճակահանությամբ կընտրեն ճամփորդական իրենց ուղղությունը:

Նրանք, ովքեր չեն օգտվում Վիզա վճարային քարտերից, սակայն Ակցիային մասնակցելու ցանկություն ունեն, կարող են այդ քարտատեսակը Կոնվերս Բանկում ձեռքբերել 50 տոկոսով զեղչված սակագնով:

Նշենք, որ սա այս տարի Կոնվերս Բանկի կողմից իրականացվող 5-րդ լոյալության ակցիան է: Հաճախորդների խրախուսման նպատակով՝ տարեսկզբից Բանկն իրականացրել է երկու CashBack ակցիա՝ նվիրված Սիրահարների տոնին և Կանանց տոներին: Woman’s քարտապանների համար ներկայում ընթացող խրախուսման ակցիայի շրջանակներում խաղարկվում է ուղեգիր (նախատեսված երկու անձի համար) դեպի Շրի Լանկա: Բանկի Մաստերքարդ քարտապանները հնարավորություն ունեն մասնակցել նաև Փարիզ՝ Դիսնեյ Լենդ ընտանեկան ուղեգրի (4 անձ) խաղարկությանը, որը կազմակերպվելու է Մաստերքարդ վճարային համակարգի կողմից:

Ակցիայի մանրամասները https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/03/29/visatoeurope/ հղումով:

← Վերադառնալ ցուցակին