Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս 25" ավանդի պայմանները դարձել են ավելի գրավիչ

26.03.2019

Կոնվերս Բանկը "Կոնվերս 25" ավանդի պայմանները դարձրել է ավելի գրավիչ՝ դրամային ավանդի ներդրման առաջին տարում առաջարկելով մինչև 9,5%, իսկ դոլարային ավանդի դեպքում՝ մինչև 5% տարեկան տոկոսադրույք: Ներդրման երկրորդ տարում տոկոսադրույքը կաճի՝ կազմելով համապատասխանաբար՝ առավելագույնը 9,75% և 5,5%:

Տոկոսադրույքների առավելագույն շեմը կհաշվարկվի Կոնվերս Բանկի Բանկի Ինտերնետ բանկ, Մոբայլ Բանկ համակարգերով գումարի ներդրման դեպքում: Այլ եղանակով ավանդադրման համար կգործի 0.25%-ով ցածր տոկոսադրույք:

"Կոնվերս 25" ավանդը գործողության 25 ամիս ժամկետով պրոդուկտ է, որը ներդրվել է 2018թ. սեպտեմբերին՝Բանկի 25-ամյակի կապակցությամբ և դարձել բանկի ամենապահանջված ավանդատեսակներից մեկը: Նախորդ տարեվերջի դրությամբ, այդ ավանդի պորտֆելը կազմել է մոտ 1.9 մլրդ դրամ/համարժեք արտարժույթ:

Դրա շրջանակներում Բանկը հաճախորդներին է առաջարկում գումարի ներդրման լավագույն պայմաններ.մասնավորապես,շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ բարձր տոկոսադրույք: Ավանդի գործողության երկրորդ տարվա ընթացքում վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվում է տոկոսագումար՝ հաշվարկված ավանդի առաջին տարվա համար նախատեսված տոկոսադրույքով: Իսկ ավանդի ողջ ընթացքում հաճախորդը հնարավորություն ունի մայր գումարից մասնակի ելքագրումներ կատարել:

"Կոնվերս 25" այլ առավելություններին կարող եք ծանոթանալ https://www.conversebank.am/hy/converse25/ հղումով:

← Վերադառնալ ցուցակին