Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Ֆրութֆուլ Արմենիայի շնորհիվ Արմավիրի մարզի երկու բժկական կենտրոններ համալրվել են սարքավորումներով և գույքով

21.01.2019

Մեծամորի հիվանդանոցն ու Արմավիրի բժշկական կենտրոնը համալրվել են գույքով և սարքավորումներով: Դա հնարավոր է դարձել Դա հնարավոր դարձավ Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից ստեղծած "Ֆրութֆուլ Արմենիա" հիմնադրամի նվիրաբերության շնորհիվ, ինչի արդյունքում,մասնավորապես, Արմավիրի բժշկական կենտրոնի համար գաստրոսկոպիկ սարքավորում է ձեռքբերվել, իսկ Մեծամորի հիվանդանոցում սենյակներ են կահավորվել:

"Ֆրութֆուլ Արմենիա" հիմնադրամի հանգանակությունը Մեծամոր բժշկական կենտրոնին հնարավորություն տվեց ձերբազատվել դեռևս 1980-ական թվականներին գնված կահույքից և ամբողջապես կահավորել կենտրոնի ինֆեկցիոն, մասամբ՝ նաև այլ բաժանմունքները: Սա զգալի ներդրում է մարզային առողջապահական կառույցներում սպասարկման որակի բարելավման և դրանց մրցունակության բարձրացման ուղղությամբ",- իր խոսքում ասաց Մեծամորի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Վանյանը՝ շնորհակալություն հայտնելով հիվանդներին առողջապահական ծառայությունների մատուցման պայմանների բարելավման հարցում իրենց ցուցաբերած աջակցության համար:

"Այս նախաձեռնությամբ՝ Էռնեկյան ընտանիքի աջակցությամբ Արմավիրի մարզի երկու բնակավայրում բարելավելով առողջապահական ծառայությունների,այդ ծառայությունների մատուցման պայմանները, մենք ազդարարում ենք "Ֆրութֆուլ Արմենիա" հիմնադրամի պատմության նոր էջի մեկնարկի և Հայաստանում հիմնադրամի գործունեության ակտիվացման մասին ",- ասել է Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը:

Տարածաշրջանի ընտրությունը պատահական չէ. Արմավիրում ներկայացված են պարոն Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերություններից Կոնվերս Բանկը՝ 3 մասնաճյուղով, Կարաս Վայնսը և Հայփոստը:

Առաջիկայում ևս Էռնեկյան ընտանիքը ակտիվորեն կներգրավվի "Ֆրութֆուլ Արմենիա" և այլ բարեգործական հիմնադրամների կողմից իրականացվող նախաձեռնություններին:

"Էռնեկյան ընտանիքը կարևորում է կրթության, առողջապահական ոլորտներում ծրագրերի անհրաժեշտությունը հատկապես մարզերում, ինչի շնորհիվ որակյալ կրթությունն ու բուժծառայությունները հասանելի կդառնան նաև Երևանի սահմաններից դուրս",- եզրափակել է Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը:

Նշենք, որ "Ֆրութֆուլ Արմենիա" հիմնադրամը ստեղծվել է 2011թ: Գործունեության ընթացքում իրականացվել են տարբեր բարեգործական,սոցիալական և հանրային միջոցառումներ՝ այդ թվում Արցախի դպրոցականներին ավելի քան 10.500 համակարգիչ է նվիրաբերվել, ուսուցիչների և աշակերտների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, տրամադրվել է խորհրդատվություն: 2011-2017 - Արցախում արգենտինահայ բարերար Էդուրադո Էռնեկյանը կատարել է մոտ 8 մլն դոլարի նվիրատվություն: Զուգահեռաբար, Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման և բիզնես կապերի հաստատման նպատակով անցկացվել է թվով 7 միջազգային համաժողով: Պարոն Էդուարդո Էռնեկյանի նվիրաբերությամբ և նախաձեռնությամբ Էջմիածնում բացվել է Էօրնեկեան դպրոցը: Դասավանդման պայմանները բարելավելու նպատակով անցյալ տարի կառուցվել և բացվել է դասավանդման լավագույն միջազգային չափանիշները բավարարող մասնաշենք:
 

← Վերադառնալ ցուցակին