Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Խնայելու իմ տարբերակը" խորագրով մրցույթ նվիրված Խնայողությունների միջազգային օրվան

17.10.2018

"Խնայելու իմ տարբերակը" 

Կոնվերսը Բանկը Խնայողությունների միջազգային օրվան նվիրված հայտարարում է մրցույթ "Խնայելու իմ տարբերակը" խորագրով՝ ավագ դպրոցի սաների և ԲՈՒՀ-երի ուսանողների համար:
 
Մասնակցության կարգը՝
Ներկայացնել բիզնես գաղափար, որը կհամապատասխանի մրցույթի թեմային և կնկարագրի արդյունավետ և ստեղծագործական լուծումներ խնայողությունների կատարման և ավելացման համար
 
Մասնակցության պայմանները՝
Առաջարկները անհրաժեշտ է հրապարակել Ձեր ֆեյսբուքի էջում՝ #mysavingsway հեշթեգով և ConverseBank-ի հիշատակումով
 
Առաջարկների գնահատման չափանիշներ՝
Նախապատվություն տրվելու է այն առաջարկներին, որոնցում գրագետ կերպով ներկայացված կլինեն խնայողությունների ավելացմանն ուղղված ստեղծագործական և արդյունավետ լուծումներ
 
Մրցանակներ՝
Հաղթող են ճանաչվելու լավագույն 5 առաջարկների հեղինակները, ովքեր կպարգևատրվեն 100000-ական դրամով, որը ավանդի տեսքով կներդրվի Կոնվերս Բանկում: Լավագույն առաջարկները ընտրվելու են Կոնվերս Բանկի կողմից
 
Մրցույթի ժամկետներ՝
Առաջարկները ընդունվում են մինչև 2018 թ-ի հոկտեմբերի 26-ը, մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ Խնայողությունների միջազգային օրը
 
Մաղթում ենք հաջողություն

 

 

← Վերադառնալ ցուցակին