Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկում ավտովարկավորումը շահավետ է

20.06.2018

Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, էապես բարելավել է ավտովարկավորման պայմանները՝ դրանք դարձնելով առավել շահավետ:

"Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը բավականին պարզեցրել է վարկավորման ընթացքը՝ ավտովարկավորումը հասանելի դարձնելով առավել մեծ թվով հաճախորդների: Մասնավորապես, Բանկը հաճախորդներին է առաջարկում մինչև 84 ամիս ժամկետով դրամային վարկեր (տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 11%-ից)՝ 0-10 տոկոս կանխավճարով: Վարկավորման առավելագույն գումարը 12 մլն ՀՀ դրամն է: Ակցիայի շրջանակներում գրավադրվող գույքի ապահովագրություն չի պահանջվում, իսկ համապատասխան որոշում կայացվում է մեկ օրում",-ասացին Բանկում:

Նշվեց նաև, որ առանջնային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով վարկավորման համար տրանսպորտային միջոցի գնահատում ևս չի պահանջվում: Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոմեքենա իրացնող ընկերությունների կողմից ներկայացված գինը:

Ակցիայի վերջնաժամկետը օգտոստոսի 31-ն է:

Մանրամասները՝ https://conversebank.am/hy/actionmobil/ հղմամբ:

← Վերադառնալ ցուցակին