Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը մասնակցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կայացած Կարիերայի տոնավաճառին

14.05.2018

Մայիսի 11-ին Կոնվերս Բանկը մասնակցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կայացած Կարիերայի տոնավաճառին՝ այդ ԲՈՒՀ-ի ուսանողներին ներկայանալով շահավետ առաջարկներով:

Կոնվերս Բանկը Կարիերայի տոնավաճառի այցելուներին է ներկայացրել առկա թափուր աշխատատեղերը՝ դրանց նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երիտասարդներին հնարավորություն տալով օնլայն կամ թղթային տարբերակով լրացնել աշխատանքի հայտեր և համալրել Կոնվերս Բանկի ռեզերվը: Լավագույն ուսանողները՝ համապատասխան թափուր հաստիքների առկայության դեպքում, վերապատրաստում անցնելուց հետո աշխատանքով կապահովվեն Բանկում:

Զուգահեռաբար,Կոնվերս Բանկի աշխատակիցները Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողներին են ներկայացրել հատուկ երիտասարդների համար մշակված բանկային պրոդուկտները:

Կոնվերս Բանկի տաղավար այցելուների հետաքրքրությունը մեծ էր ինչպես թափուր աշխատատեղերի, այնպես էլ երիտասարդներին միտված պրոդուկտների նկատմամբ: Մասնավորապես, խոսքը "Կերտիր քո վարկային պատմությունը" պրոդուկտի, աշխարհի տարբեր երկրների ավելի քան 40 հազար մշակութային, կրթական օջախներում, առևտրի ցանցերում, գրադարաններում զեղչերի հնարավորություններ ընձեռող VISA ISIC վճարային քարտի, մատչելի հիփոթեքային պրոդուկտների մասին է:

Նկարներ

← Վերադառնալ ցուցակին