Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը իրականացրել է պարտատոմսերի միանգամից երեք թողարկում

04.05.2018

 Կոնվերս Բանկը իրականացրել է պարտատոմսերի միանգամից երեք թողարկում՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով: Պարտատոմսերի տեղաբաշխումը կսկսվի ապրիլի 26-ից:

 Դրամային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ դրամ է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100.000 դրամ, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 9,5 տոկոս է:

 Դոլարային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 10 մլն ԱՄՆ դոլար է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,25 տոկոս է:

 Եվրո արժույթով պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն Եվրո է է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 եվրո, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 4 տոկոս է:

 Տեղաբաշխման ավարտը նախատեսված է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին, ինչից հետո պարտատոմսերը ցուցակվելու են "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին