Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը նշում է հիմնադրման 25 ամյակը

23.04.2018

Կոնվերս Բանկ ՓԲԸ

Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993 թվականին և գործում է ՀՀ կենտրոնական բանկի թիվ 57 լիցենզիայի հիման վրա: 2018թ.-ին Կոնվերս Բանկը նշում է հիմնադրման 25 ամյակը:

Բանկն մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ ՝ առանձնակի կարևորելով մանրածախ բանկային ծառայությունների մատուցումը և զարգացումը:

"Կոնվերս Ինկասացիա", "ԱՔՌԱ Քրեդիթ ռիփորթինգ" , "SWIFT-Բելգիա", "Վիզա Ինթերնեյշընըլ", "Արմենիան Քարդ" ընկերությունների բաժնետեր է, SWIFT վճարահաշվարկային, VISA միջազգային քարտային վճարային համակարգերի լիիրավ անդամ, ArCa տեղական քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ և MasterCard միջազգային քարտային վճարային համակարգի աֆիլացված անդամ:

Բանկը հանդիսանում է Converse Transfer վճարային համակարգի օպերատորը և հաշվարկային բանկը: Համագործակցում է MoneyGram, Unistream, Best վճարային համակարգերի հետ:

Բանկը թողարկում և սպասարկում է VISA, MasterCard և ArCa տեղական քարտային վճարային համակարգերի քարտեր:

Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում պետական պարտքի կառավարման գործակալ է, "NASDAQ OMX-Armenia" բորսայի մասնակից:

"Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա" ԲԲԸ հաշվարկային և հաշվառման միասնական համակարգի անդամ է:

Կոնվերս Բանկի բաժնետերերն են`"Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս" ԷլԷլՍի-ն (80,94%) եւ "ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ." ընկերությունը (14.06%) Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5%):

Կոնվերս Բանկն ունի 34 մասնաճյուղ, որոնցից 14-ը՝ Երևանում, 19-ը` Հայաստանի մարզերում և 1-ը` ԼՂՀ-ում, ինչպես նաև 119 բանկոմատ և 60 տերմինալ Հայաստանի ամբողջ տարածքում:

2018թ. հունվարի 31-ի դրությամբ Բանկն ունի 811 աշխատակից:

← Վերադառնալ ցուցակին