Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Բարեկամավանցի երեխաները՝ Կոնվերս Բանկի հյուր

29.12.2017

Դեկտեմբերի 29-ին՝ ավանդական "Դարձիր Ձմեռ պապ" ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը հյուրընկալել էր սահմանամերձ բարեկամավանցի երեխաներին:

Բարեկամավանի դպրոցի ուսուցիչների խոսքով, նրանք մինչև վերջին պահը չէին հավատացել, որ ոչ միայն Երևան են գալու, այլև Ձմեռ պապիկի ձեռքից նվերներ են ստանալու են: Նրանց ամանորյա խնդրանքներով նամակները Կոնվերս Բանկի աշխատակիցները "Ձմեռ պապիկներին"՝ Բանկի աշխատակիցներին և հաճախորդներին էին հանձնել դեկտեմբերի կեսերին:

Ամանորի նախօրեին Բանկի հյուրերը՝ հյուրընկալողների՝ Բանկի աշխատակիցների և Էորնեկեան դպրոցի սաների հետ զբոսնեցին Երևանում, հանդիպեցին Գ. Սունդուկյանի անվան Ազգային դրամատիկական թատրոնի սիրված դերասաններ Հարություն Մովսիսյանի, Ալբերտ Սաֆարյանի հետ, որոնց ներկայությամբ Ձմեռ պապն ու Ձյունանուշը նրանց հանձնեցին ամանորյա նվերները, ինչից հետո Մայր թատրոնի փոքրիկ հանդիսատեսի հետ ամանորյա ներկայացում դիտեցին:

Երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար:

Ուշ երեկոյան՝ հոգնած, բայց՝ ժպիտը դեմքին, հյուրերը ճանապարհվեցին Բարեկամավան՝ կրկին հանդիպելու ակնկալիքով:

Նկարներ

                              

← Վերադառնալ ցուցակին