Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

3D Secure ծառայությունը կգործի ArCa քարտերի համար

01.11.2017

 Հարգելի՛ հաճախորդ,


Տեղեկացնում ենք Ձեզ, որ Կոնվերս Բանկը սկսած 2015 թվականի փետրվարի 10-ից իր VISA և MasterCard քարտապանների առցանց գործառնությունները ապահովում է միջազգային չափանիշներին համահունչ անվտանգության արդի 3D Secure համակարգի միջոցով: Իսկ 2017թ. հոկտեմբերի 24-ից արդեն իսկ հնարավորություն ունի 3D Secure համակարգի միջոցով սպասարկել նաև ԱՐՔԱ վճարահաշվարկային համակարգի քարտերը:

Բանկը կարևորելով իր հաճախորդների ԱՐՔԱ վճարային քարտերով կատարվող գործարքների անվտանգությունը, սույն թվականի նոյեմբերի 10-ից ԱՐՔԱ բոլոր քարտերի համար ակտիվացնելու է 3D Secure ծառայությունը:

Ծառայությունը տրամադրվելու է բոլորովին անվճար:

Խնդրում ենք Բանկի ԱՐՔԱ քարտապաններին, որոնք Բանկում չունեն ակտիվացրած SMS ծառայություն, մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ և տրամադրել գործող բջջային հեռախոսահամար, քանի որ բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին է ուղարկվելու մեկանգամյա անվտանգության կոդը: Հակառակ դեպքում հնարավորություն չեք ունենա ինտերնետային կայքերում իրականացնել առցանց գործառնություններ:

Լրացուցիչ հարցերի կամ խնդիրների դեպքում կարող եք զանգահարել Բանկի Զանգերի կենտրոն՝ (37410) 511 211, (37410) 511 210 հեռախոսահամարներով:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով,
Կոնվերս բանկ

← Վերադառնալ ցուցակին