Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը ISO 27001:2013 հավաստագիր է ստացել

15.09.2017

Կոնվերս բանկում ներդրվել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխան տեղեկատվական անվտանգության համակարգ, որն ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարման ներդրում, այդ թվում` անընդհատության ապահովում բոլոր բիզնես գործընթացներում: Այդ կապակցությամբ Բանկին հավաստագիր է հանձնվել:

Տեղեկատվական անվտանգության կառավարման այս համակարգը հիմնված է բիզնես ռիսկերի կառավարման վրա: Այն հնարավորություն է տալիս մշակել, ներդնել, բարելավել տեղեկատվական անվտանգության մեխանիզմներ, մշտադիտարկել դրանք՝ բարձրացնելով տեղեկատվության գաղտնիության մակարդակը, ինչպես նաև երաշխավորելով դրա ամբողջականությունը ու հասանելիությունը: Աուդիտորական ստուգման արդյունքների համաձայն` Կոնվերս Բանկն ամբողջապես բավարարում է տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգին ներկայացվող բոլոր պահանջներին:

Կոնվերս Բանկում միշտ կարևորել են հաճախորդների և գործընկերների տեղեկատվության անվտանգության ապահովումը: ISO 27001:2013 հավաստագրումը վկայում է Բանկի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակի,տվյալների մշակման ու վերահսկման գործընթացի բարձր արդյունավետության մասին: Սա ևս մեկ քայլ է Բանկի հաճախորդների և շահագրգիռ կողմերի հետ առավել ապահով և անվտանգ համագործակցության համար: Մեր գործընկերները և հաճախորդները կարող են համոզված լինել, որ Բանկի տեղեկատվական ակտիվները պաշտպանված են, իսկ անվտանգության ռիսկը հասցված է նվազագույն մակարդակի: Այս վկայագիրը ևս մեկ անգամ վկայում է , որ Բանկը հուսալի գործընկեր է:

Հավաստագրումն իրականացրել է ոլորտի համաշխահային առաջատարներից մեկը՝ ֆրանսիական Բյուրո Վերիտաս ընկերությունը: Միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի:

← Վերադառնալ ցուցակին