Ամփոփվել են ConverseVisaWeekend ակցիայի արդյունքները
30.08.2017

#ConverseVisaWeekend
Օգոստոսի 15-ին Կոնվերս Բանկում ամփոփվել են #ConverseVisaWeekend ակցիայի արդյունքները և մրցանակներ են շնորհվել Բանկի՝ Visa քարտերով առավելագույն գումարի գնումներ կատարած հաճախորդներին: Նրանցից 3-ը պարգևատրվել է iPhone 7 հեռախոսներով, ևս 9-ը՝ 100.000-ական դրամով: Ակցիայի ևս 50 ակտիվ մասնակցի շնորհվել են խրախուսական մրցանակներ:
Սա Կոնվերս Բանկի՝ VISA վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցությամբ իրականացված հերթական ակցիան էր, որի նպատակը անկանխիկ գործարքների խթանումն էր ու հախճախորդների խրախուսումը: Համագործակցությունը լինելու է շարունակական: Առաջիկայում ևս VISA վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցության շրջանակներում Բանկը հանդես է գալու նոր շահավետ առաջարկներով:
Նշենք, որ #ConverseVisaWeekend ակցիան մեկնարկել էր մայիսին՝ անկանխիկ գործարքների խթանման նպատակով: Դրա շրջանակներում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին էր առաջակել մինչև օգոստոսի 10-ը կատարել անկանխիկ գնումներ Visa քարտերով եւ դրանց դիմաց պարգեւներ ստանալու հնարավորություն ընձեռել:
Միջոցառման նկարներ