Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը սկսել է իր թողարկած կորպորատիվ դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

03.08.2017

Տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Թողարկման ընդհանուր ծավալը 1 մլրդ դրամ է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100.000 դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է տարեկան 10.5 տոկոս, իսկ էֆեկտիվ տոկոսադրույքը՝ 10.78 տոկոս:
Նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, ներառում է 15 պարտատոմս, որը դրամային արտահայտությամբ կազմում է 1.500.000 դրամ:

"Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են "Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի" կողմից:

Թողարկված պարտատոմսերի ռեեստրը վարելու է "Կապիտալ ինվեսթմենթս" ընկերությունը, որն իրականացնելու է նաև շուկա ստեղծողի գործառույթները:

Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ բաժնետերերն են "Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս" ԷլԷլՍի-ն (80,94տոկոս), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06%) , որոնց վերջնական շահառուն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է, և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):

Բանկը մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:
01.07. 2017թ դրությամբ, Բանկի ակտիվները 217,338,330 հազար դրամ են, պարտավորությունները՝ 183,270,439 հազար դրամ և ընդհանուր կապիտալը 34,067,891 հազար դրամ է:

← Վերադառնալ ցուցակին