Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Ավանդ "Ամառային"

16.06.2017

''ԱՄԱՌԱՅԻՆ'' ԱՎԱՆԴ՝ ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿՈՒՄ

Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, առաջարկում է մինչև սեպտեմբերի մեկը բանկում ներդնել նվազագույնը 100 հազար դրամի չափով, 12 ամիս ժամկետով  ''Ամառային''  ավանդ և օգտվել ակցիայի ընձեռած հնարավորություններից: Ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում 10%, իսկ Ինտերնետ բանկինգ համակարգով ներդրման դեպքում՝ 10.5%: Ըստ որում, ավանդի ողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը վճարվում է ավանդի ներդրման պահին:

Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկի ''Կիլիկիա'' և ''Նոր Նորք'' մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայությունը կտրամադրվի ստանդարտ սակագնից 50%-ով նվազեցված սակագնով, ինչպես նաև ներդրված ավանդի գումարի մինչև եռապատիկի չափով վարկային քարտ ստանալու հնարավորություն կընձեռվի:

Վարկային սահմանաչափը տրամադրվելու է 0% տարեկան դրույքաչափով, առավելագույն 15 ամիս մարման ժամկետով, որից 3 ամիսը արտոնյալ ժամանակահատվածն է: Դա նշանակում է, որ վարկի մարումը սկսվելու է վարկավորման չորրորդ ամսից:

Վարկային սահմանաչափը հնարավոր է օգտագործել ամառային հանգստի կազմակերպման համար՝ ConverseQvota ակցիայի շրջանակներում՝ Բանկի գործընկերների ցանցում:

''Ամառային'' ավանդի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ https://conversebank.am/hy/depositsummer/, իսկ ConverseQvota ակցիայի մանրամասներին և համագործակցող ընկերությունների ցանկին հետևյալ հղմամբ՝ https://conversebank.am/hy/quota/ հղմամբ:

← Վերադառնալ ցուցակին