Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Բանկի աշխատակիցները այցելել են Արզնի 1 առողջարան

01.06.2017

Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում՝ մայիսի 31-ին, Բանկի աշխատակիցները այցելել են Արզնի 1 առողջարան, որտեղ "Երազ" հիմնադրամի աջակցությամբ մեկշաբաթյա ճամբար է կազմակերպվել շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար: Տոնի կապակցությամբ, Կոնվերս Բանկը գլյուկոմետրի թեստ-երիզներ և նվերներ են հանձնել Արզնի 1 առողջարանում հանգստացող շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: Զուգահեռաբար, Բանկի աշխատակիցների հետ առողջարան էին այցելել նաև մանուկների սիրելի մուլտհերոսները, ծաղրածուներ՝ իրենց կատակներով, խաղերի ու պարերի շնորհիվ փոքրիկներին պարգևելով ուրախ ու անմոռանալի տոն:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կոնվերս Բանկի աշխատակիցները նաև համալրել են Վանաձորի մանկատան 10 սաների անունով բացված ավանդային հաշիվները: Գումարը երեխաները տնօրինելու իրավունք կունենան չափահաս դառնալուց հետո:

Նշենք, որ նախորդ տարի ևս հունիսի 1-ին Կոնվերս Բանկը թեստ-երիզներ էր հանձնել "Մուրացան " հիվանդանոցում բուժվող շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: Իսկ 2015 թվականի hունիսին Բանկի ողջ անձնակազմը և հաճախորդները՝ "Նվիրիր Կյանք" բարեգործական հիմնադրամի նախաձեռնության շրջանակում արյուն էին հանձնել Արյունաբանական Կենտրոնում բուժվող երեխաների համար:

    

    

      

  

← Վերադառնալ ցուցակին