Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը

16.05.2017

2017թ մայիսի 16-ին Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը:

Առաջին փուլով տեղաբաշխվել է ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով 60,000 հատ արժեկտրոնային պարտատոմս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս , իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,75 տոկոս է:

Պարտատոմսերը ձեռք են բերվել թե ֆիզիկական, և թե իրավաբանական անձանց կողմից: Ներդրողների 86.67%-ը ֆիզիկական անձինք են, իսկ 13.33%-ը՝ իրավաբանական անձինք:

Պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով:

Թողարկված պարտատոմսերի ռեեստրի վարման միջնորդությունը կատարելու է "Կապիտալ ինվեսթմենթս" ՓԲԸ-ին, որն իրականացնելու է նաև շուկա ստեղծողի գործառույթներ:

← Վերադառնալ ցուցակին