Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Նոր "Card2cash" ծառայությունը

24.02.2017

Կոնվերս Բանկը "Յունիստրիմ" վճարային համակարգի հետ համագործակցության շրջանակներում հաճախորդներին է առաջարկում նոր՝ " Card2cash" ծառայությունը, որը VISA , MasterCard համակարգերի յուրաքանչյուր քարտապաններին հնարավորություն է տալիս Կոնվերս Բանկի կայքի https://card2cash.unistream.ru/forms/card2cash/conversbank/ հղումով իրենց բանկային քարտերից կատարել դրամական փոխանցում՝ նշելով իր անուն ազգանունը, քարտի տվյալները, ստացողի անուն ազգանունը և երկիրը:

"Այս ծառայության ներդրմամբ պարզեցվել է դրամական փոխանցումների գործընթացը, իսկ Master Card Secure Code և VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովվել փոխանցումների անվտանգությունը:",- ասացին Բանկում՝ նշելով, որ "Card2cash" ծառայությունը հասանելի է լինելու այդ թվում ոչ աշխատանքային օրերին՝ ցանկացած ժամի:

Փոխանցված գումարը կարելի է ստանալ Յունիստրիմ համակարգի հետ համագործակցող բանկերի ցանկացած մասնաճյուղում/Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, Եվրոպա/:

Եվս մեկ ծառայության՝ "Cash2card"-ի շրջանակներում հաճախորդը Կոնվերս Բանկի մասնաճյուղերից կարող է գումար փոխանցել սեփական կամ ցանկացած այլ անձի բանկային քարտին: Ծառայության շրջանակում հնարավոր են փոխանցումներ հայաստանյան և օտարերկրյա բանկերի թողարկած VISA , MasterCard համակարգերի քարտերին, ինչպես նաև ռուսաստանյան Ստանդարտ բանկի թողարկած American Express և Diners Club International քարտերին:

Ծառայությունների մանրամասներին, մատուցման պայմաններին կարելի է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում և մասնաճյուղերում:

← Վերադառնալ ցուցակին