Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի աշխատակիցը "Ռոսգոսստրախ Արմենիա" ապահովագրական ընկերության հայտարարած մրցույթի մասնակից

17.02.2017

 Կոնվերս Բանկի աշխատակից, ֆինանսական խորհրդատու Եղիշե Սարիբեկյանը "Ռոսգոսստրախ Արմենիա" ապահովագրական ընկերության հայտարարած մրցույթում զբաղեցրել է երկրորդ պատվավոր տեղը, զուգահեռաբար ճանաչվելով Կոնվերս Բանկի լավագույն վաճառող:

Մրցույթը հայտարարվել էր նախորդ գարնանը: Դրան մասնակցել են այդ ապահովագրական ընկերության հետ համագործակցող բոլոր բանկերը: Հաղթողը որոշվել էր՝ հաշվի առնելով 02.05.2016թ-31.12.2016թ ընկած ժամանակահատվածում վաճառված "Ռոսգոսստրախ Արմենիա"-յի ապահովագրական պոլիսների քանակը:

"Մենք միշտ էլ պատասխանատվությամբ ենք վերաբերվում ապահովագրական գործակալի ծառայությունների մատուցմանը՝ համագործակցելով "Ռոսգոսստրախ Արմենիա", "ԻնգոԱրմենիա" և "Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունների հետ: Ուրախ ենք, որ մեր Թիմի արդյունավետ աշխատանքը գնահատում են նաև մեր գործընկերները ",- ասացին Բանկում:

Նշենք, որ Կոնվերս Բանկը ապահովագրական գործակալի ծառայություններ է մատուցում 2014թ-ից՝ իրականացնելով ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն,հրդեհից և գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն,դժբախտ պատահարներից ապահովագրություն,արտերկիր մեկնող ուղևորների բժշկական ապահովագրություն /Աջակցության ապահովագրություն/ և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն /ԱՊՊԱ/:

 

← Վերադառնալ ցուցակին