"Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ" ինտելեկտուալ մրցույթում Կոնվերս Բանկի թիմը լավագույներ թվում է
19.12.2016
Կոնվերս Բանկի թիմը երկու մրցանակ է նվաճել ֆինանսական ոլորտի կազմակերպությունների 2-րդ ամենամյա "Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ" ինտելեկտուալ մրցույթում : Բանկի թիմը լավագույնն է ճանաչվել "Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ" անվանակարգում , իսկ "Բրեյն Ռինգ" անվանակարգում զբաղեցրել է երրորդ տեղը:
Նշենք, որ Գիտակների հայկական ասոցիացիայի կազմակերպած մրցույթին մասնակցել է 7 թիմ՝ ԿԲ-ից, "Արդշինբանկից", HSBC-ից, Ամերիաբանկից, ԱԿԲԱ բանկից, ՎՏԲ- Հայաստանից և Կոնվերս բանկից: