Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը՝ ֆիլատելիստական ցուցահանդեսի գլխավոր հովանավոր

13.12.2016

Կոնվերս Բանկի հովանավորությամբ կայացել է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են նամականիշների և բացիկների երկու տասնյակից ավելի թեմատիկ հավաքածուներ:

"Մենք հպարտ ենք, որ մեզ հնարավորություն ընձեռվեց հանրությանը ներկայացնել նամականիշներ ու բացիկներ, որոնք արժեքավոր են նախառաջ իրենց թեմատիկայով և բովանդակային խորությամբ: Սա առաջին ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էին ոչ միայն հայաստանցի, այլև արտասահմանյան ֆիլատերիստների հավաքածուներ",- ցուցահանդեսի փակման արարողության ժամանակ ասաց ՀՀ Ֆիլատերիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը՝ կարևորելով ցուցանմուշների թվում նաև Արցախի անկախությանը վերաբերվող նամականիշների առկայությունը:

"Ցուցահանդեսը զարմացնում է իր ընդգրկմամբ: Ցուցանմուշները հնարավորություն են տալիս ծանոթանալ ոչ միայն ֆիլատերիստիկայի պատմությանը, այլև պատկերացում կազմել Հայաստանի, համաշխարհային պատմության, արվեստի ու մշակույթի մասին: Կոնվերս Բանկը միշտ էլ կարևորել է նման միջոցառումները և պատրաստակամ է աջակցել դրանց կազմակերպմանը",- ասաց միջոցառման գլխավոր հովանավոր Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Նշենք, որ ՀՀ Ֆիլատերիստների միության կազմակերպած ցուցահանդեսին ներկայացվել էին թեմատիկ հավաքածուներ՝ նվիրված Հայաստանի և Արցախի անկախացման 25-ամյակին, Հայաստանի բնաշխարհին, Նախաքրիստոնեա Հայաստանին և Գառնիի տաճարին, Հովհաննես Այվազովսկու և Անտոն Քոչինյանի կյանքին ու գործունեությանը և այլն:
Լավագույն հավաքածուներ ներկայացրած ֆիլատերիստները պարգևատրվեցին դիպլոմներով և մեդալներով:

← Վերադառնալ ցուցակին